12:33 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Հայազգի պարուհի Վարդան

Վարդան ձողով սուպերմեն է դարձել. ինչու տղամարդիկ չեն հասնում իրենց երազանքի կանանց

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Հայազգի ռուսաստանաբնակ պարուհի Վարդան տեսագրություն է հրապարակել, որտեղ նա ձողի վրա նմանակում է սուպերմենին:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայազգի ռուսաստանաբնակ պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում «Երեկոյան Ուրգանտի» իր ելույթից փոքր տեսագրություն է հրապարակել, որտեղ նա ոտքերով հենվելով պարային ձողին՝ սուպերմենի է նմանակում: Նա նաև նշում է, որ բոլոր կանայք երազում են սուպերտղամարդու մասին:

Տեսագրության հրապարակման մեկնաբանութան մեջ նա տղամարդկանց մասին իր հերթական դատողությունն է արել՝ նշելով, որ հաճախ տղամարդիկ պարզապես զլանում են իրենց երազանքի կնոջ սիրտը նվաճել:

Նշենք, որ իր նախորդ գրառման մեջ Վարդան պատմել էր, թե ինչպես է մի երիտասարդ, իրենով հրապուրված, խնդրել իր հեռախոսահամարը, և պարուհին չէր մերժել նրան: Սակայն զուր էր նա սպասել, որ տղան կզանգահարի: Երիտասարդը համարձակություն էր գտել միայն մեկ ամիս հետո և Վարդային հաղորդագրություն էր ուղակել: Իսկ այդ ժամանակ Վարդան արդեն ուրիշի հետ էր ժամադրվել:

 

Եվ ահա իր նոր հրապարակման մեջ, հիշելով այդ դեպքը, Վարդան եզրակացնում է, որ խնդիրն ամենևին այն չէ, որ իր ինքն այնքան էլ դուր չէր եկել տղային, այլ այն, որ նա առանձնապես պատրաստ չէր իր հետ ծանոթանալու համար մեծ ջանքեր գործադրել: Երգչուհին կարծում է, որ նա այդպիսին է ցանկացած հարցում:

«Խնդիրն այն չէ, որ ես այդքան էլ դուր չէի եկել այդ տղային, գիտեմ, որ ես նրան դուր էի եկել, և նա վաղուց էր ուզում ինձ հետ ծանոթանալ: Պարզապես յուրաքանչյուրը պատրաստ է տարբեր չափով ջանք գործադրել իր ուզածին հասնելու համար: Օրինակ՝ մեզանից շատերը երազում են նոր Մերսեդեսի մասին, իսկ ինչ ենք անում այն ստանալու համար: Պառկում եք բազմոցին»:

Վարդային կարծիքով՝ երբեմն տղամարդիկ անվճռական են, քանի որ կարծում են՝ չեն կարող երջանկացնել տվյալ կնոջը: Նա խորհուրդ է տալիս իր բաժանորդներին նման տղամարդկանց հակառակը չհամոզել, քանի որ նրանք իրոք դա չեն կարող անել: Իսկ կանայք, ըստ նրա, միշտ փորձում են տղամարդկանց արդարացումներ գտնել, դա կանանց գլխավոր թերություններից է:

Ըստ թեմայի

Ի՞նչ է թաքնված Վարդայի պաշտպանական ժպիտի հետևում. աղջիկը պատմել է իր վշտի մասին
Ձողերը՝ Վարդայի կյանքում. պարուհին հիացրել ու զարմացրել է իր երկրպագուներին
Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը. տեսանյութ
Ինչպես ընդամենը 200 դոլարով հաջողակ բիզնես սկսել. դասեր Վարդայից

Գլխավոր թեմաներ