00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցույցեր, փակ ճանապարհներ. ո՞վ է քաղցած մնացել Երևանում

© Sputnik / Asatur YesayantsАктивисты на улице Вазгена Саргсяна (17 апреля 2018). Ереван
Активисты на улице Вазгена Саргсяна (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիաները երևանցիներին կենցաղային բնույթի բազմաթիվ անհարմարություններ են պատճառում։ Քաղաքի բնակիչները Sputnik Արմենիային պատմեցին ճանապարհների և տրանսպորտի հետ կապված իրավիճակի մասին մայրաքաղաքի համար այս անհանգիստ օրերին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիաները զայրացրել են մայրաքաղաքի շատ բնակիչներին` զգալի անհարմարություններ պատճառելով և խախտելով կյանքի սովորական ռիթմը։

Կենսաթոշակառու Իրինա Մեդնիկովան երկրորդ օրն է արդեն ստիպված է երկու ժամ ծախսել խանութ գնալու համար։ Այդ մասին Իրինան պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Активисты на проспекте Маштоца (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ինչպես և ինչու Երևանի փողոցները «նիկոլյան փակուղիների» վերածվեցին

Կինը խոստովանեց, որ շատ հեռու է քաղաքականությունից, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով մեկնաբանի իրավիճակը երկրում, բայց վստահ է, որ Հայաստանում բոլորը կայունության կարիք ունեն։

«Դատելով այդ երկու լարված օրերից` չեն կարողանում ապահովել մեր հանգստությունը։ Իսկ երբ երկրում նման իրավիճակ է, ապա դու քնել չես կարող», – ասաց կենսաթոշակառուն։

Տիկին Իրինային խանգարում է քաղաքի փակ ճանապարհները։ Նա ապրում է Բաղրամյան փողոցի վրա և ի վիճակի չէ մեկուկես ժամ քայլել մինչև մոտակա սուպերմարկետը։

«Չեմ կարող հացի գնալ։ Պետք է շրջանցել ոստիկանական շարասյունը` խանութ հասնելու համար։ Ես ստիպված էի բարձրանալ Ամերիկյան համալսարան տանող աստիճաններով, իսկ այդտեղից էլ գնալ ուրիշ խանութ», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը` հավելելով, որ նրա տարիքում երկար քայլելը և աստիճաններով բարձրանալը շատ բարդ է։

Մեր զրուցակցի գնահատականով` քաղաքում իրավիճակը լարված է, բոլորը նյարդայնանում են, հատկապես, երբ տեսնում են ոստիկաններին սաղավարտներով։

«Հաճելի տեսարան չէ։ Բայց ամենագլխավորը, որ ոչ ոք չի կոպտում», – ասաց տիկին Իրինան։

Երևանի բնակչուհին հավելեց նաև, որ այս օրերին նրա ծանոթները որոշել են երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ` տրանսպորտի հետ կապված բարդությունների պատճառով ու անվտանգության նկատառումներով։

Sputnik Արմենիայի մեկ այլ զրուցակից` տաքսիստ Էդգար Մուրադյանը, նշեց, որ մայրաքաղաքի կաթվածահար եղած փողոցներն անհարմարություններ են պատճառում թե՛ ուղևորներին, թե՛ վարորդներին։

Пресс-конференция Константина Косачева и Армена Ашотяна (13 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աշոտյան. «Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են»

«Իմ փորձը և ճանապարհներն իմանալն օգնում է շրջանցել փակ փողոցները։ Դրանք փակ են տարբեր կողմերից։ Մարդիկ ոչ միայն մեքենա վարել, այլ անգամ զբոսնել չեն կարող», – նշեց վարորդը։

Նախօրեին նա ստիպված է եղել մի քանի անգամ ավտոմեքենան թողնել մայրաքաղաքի տարբեր մասերում և ոտքով հասնել անհրաժեշտ տեղը։

«Ուղևորները սարսափած են. շատերը շտապում են աշխատանքի կամ էլի ինչ-որ տեղ, իսկ երիտասարդությունը կանգնեցնում է տրանսպորտը և փակում ճանապարհները», – հավելեց Էդգարը։

Երիտասարդությունն այսօր և նախօրեին փակել էր փողոցները, կանգնեցրել վարորդներին` կոչ անելով միանալ բողոքի ակցիային, սակայն մեր զրուցակիցը դա չի արել, քանի որ նման ակցիաներն անիմաստ է համարում։ Ավելի լավ է կողքից նայել, վստահ է Էդգարը։

Նշենք, որ ցուցարարները փակել են մայրաքաղաքի հիմնական տրանսպորտային ուղիները։ Թեև հասարակական տրանսպորտը Երևանում փորձում է հետևել սահմանված ժամանակացույցին, սակայն փակ փողոցների պատճառով վարորդները ստիպված են ընտրել շրջանցող ճանապարհներ։

Հիշեցնենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Լրահոս
0