00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիալական կայքերի «թավշյա հեղափոխությունը». լեգենդար Իռայից մինչև ոստիկանների թրոլինգ

© Sputnik / Asatur YesayantsПроспект Маштоца после информации об отставке Сержа Саргсяна с поста Премьер-министра страны (23 апреля 2018). Ереван
Проспект Маштоца после информации об отставке Сержа Саргсяна с поста Премьер-министра страны (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շաբաթվա ընթացքում սոցիալական կայքերը լեփ-լեցուն են երկրի ներքաղաքական կյանքի մասին հումորային պաստառներով, գրառումներով ու զվարճալի նկարներով։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ապրիլի երկրորդ կեսը Հայաստանի համար ծանր էր. ապրիլի 13-ին սկսված զանգվածային բողոքի ակցիներն ավարտվեցին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Այդ ամենը, իհարկե, չէր կարող չարտացոլվել սոցիալական կայքերում ։

Կոլաժներ, գիֆեր, ծաղրանկարներ կամ պարզապես սրամիտ մտքեր. Sputnik Արմենիան առաջարկում է ծանոթանալ դրանցից ամենահանրահայտների հետ։

Անհնազանդության ակցիաների առաջին օրը, երբ մարդիկ դեռ նոր էին «տաքանում», առանց լուրջ զվարճալի միջադեպերի անցավ։ Սոցիալական կայքերում հեղափոխութունը սկսվեց միայն երկրորդ օրվա վերջին, երբ հասկանալի դարձավ, որ այս ամենը երկու օրում չի ավարտվի։

Ապրիլի 17-ի հերոսուհի դարձավ Իռան` ամուսնու շնորհիվ։ Ի դեպ, ամուսնու անունն այդպես էլ անհայտ մնաց։ Տղամարդը մոտեցել էր ուղիղ եթեր հեռարձակող տեսախցիկներին ու ասել. «Իռա, մեկի կողմերը կգամ»։ Այդ տեսանյութը պարզապես պայթեցրեց սոցիալական կայքերը, այն անմիջապես մեծ տարածում ստացավ։ Բողոքի ակցիաների հետ ուղղակի կամ աննուղակի կապ ունեցող ամեն երկրորդ գրառում անդրադառնում էր Իռայի ուղերձին։

Օգտատերերից Արմեն Եսայանցը հեռուստացույցով հեռարձակվող լուրերի ժամանակ ԱԺ–ից հեռարձակվող տեսանյութում Սերժ Սարգսյանի կադրերի տակ վազող տողով գրել էր «Մերժվածը»` հնդկական սերիալ։ Այդ հրապարակումը մի քանի ժամվա ընթացքում մեծ տարածում գտավ սոցիալական ցանցում` դիտվելով ավելի քան 2 հազար անգամ։

Ապրիլի 18-ից հետո օգտատերերը սկսեցին ակտիվորեն ծաղրել ոստիկանությանը, հատկապես այն բանից հետո, երբ ցուցարարներին սկսեցին զանգվածային կերպով բերման ենթարկել։

«ՀՀ — ում նույնիսկ աղբարկղներն են ձերբակալված ու հալածված», — գրել է Անդրոնիս Ղարիբյանը (Andronis Gharibian) Facebook սոցիալական կայքում` մեկնաբանելով լուսանկարը։

Որոշ օգտատերերն առանձնանում էին յուրահատուկ գրառումներով։

«Ցուցարարների մի խումբը որոշել էր փակել Հյուսիս-հարավը, բայց այդ նախաձեռնությունը ձախողվեց, որովհետև անհնար է փակել այն, ինչը գոյություն չունի», — Facebook-ում գրել է Միքայել Ղուկասյանը։

Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են։ Շատերի ծնողները չգիտեին, որ իրենց երեխաները քայերթի են մասնակցում։

«Այն զգացողությունը, երբ ծնողներին խաբում ասում ես, որ դասի ես, իսկ իրականում հանրահավաքի ես գնում։ Իսկ մայրդ ուղիղ եթերով տեսնում է` ինչպես ես նրա հետ հեռախոսով խոսում», — գրել է օգտատեր Անին` ակցիայից լուսանկար հրապարակելով։

Սակայն ամենաշատը սոցիալական կայքերի օգտատերերից տուժել են ոստիկանները։ Ակցիայի հինգերորդ օրը նրանք սկսել էին առանց համազգեստ հագնելու մարդկանց բերման ենթարկել։

«Եկեք վաղը բոլորս ոստիկանական համազգեստով հանրահավաքի գնանք..», — գրել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք` այսօր Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Նա ընտրվել էր 2018 թվականի ապրիլի 17-ին։ Հրաժարականից հետո ամբողջ Երևանով տոնակատարություն է։ Տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում տոնում են նախկին նախագահի հրաժարականը։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

«Իմ քայլը» խորագրով բողոքի ակցիաները սկսվել էին ապրիլի 13-ին։ Դրանք ղեկավարում էր «Ելք» դաշինքի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Կիրակի` ապրիլի 22-ին, Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպեցին, սակայն երկխոսությունը տապալվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիրը հայտնեց, որ նրանք հավաքվել են միայն Սարգսյանի հրաժարականի պայմանները քննարկելու։ Դրանից հետո վարչապետը կտրուկ վեր կացավ ու գնաց։

Այդ միջադեպից հետո մեկուկես ժամ անց Փաշինյանին բերման ենթարկեցին։ Սակայն բողոքի գործողությունները չմարեցին, այլ հակառակը`թեժացան։ Երկուշաբթի ցերեկը Փաշինյանին ազատ արձակեցին, իսկ երկու ժամ անց Սարգսյանը հայտնեց, որ հեռանում է վարչապետի պաշտոնից։

Լրահոս
0