00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է սպառնում Երևանի դպրոցականներին. հեղափոխությունից բացի, սովորել է պետք

© Sputnik / Asatur YesayantsПротестующие перед Домом правительства на площади Республики (19 апреля 2018). Ереван
Протестующие перед Домом правительства на площади Республики (19 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի զանգվածային ցույցերի պատճառ դարձած անսպասելի արձակուրդը որոշակի ռիսկեր է պարունակում։ Առայժմ դժվար է գուշակել, թե դպրոցները երբ կսկսեն նորմալ գործել։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Թվում էր, թե Հայաստանում բողոքի ակցիաները պետք է դադարեին վարչապետի հրաժարականից հետո, բայց մեկ օրվա դադարից հետո ցուցարարներն ապրիլի 24-ին նոր թափով վերսկսեցին իրենց ակցիաները։

Տրանսպորտային կոլապսը, որը զայրացնում է Երևանի բնակիչներին, հանգեցրեց դպրոցական չնախատեսված արձակուրդի, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ է տևում։ Այս իրավիճակն անհանգստացնում է ինչպես ուսուցիչներին, որոնք վախենում են հետ մնալ ուսման ծրագրից, այնպես էլ ծնողներին։

«Ուսումնական գործընթացը խախտված է, ըստ էության, երեխաներն ավելի քան մեկ շաբաթ ոչնչով չեն զբաղվում, իսկ առջևում քննություններ են։ Երեխաները հետ են մնում ծրագրից։ Մյուս կողմից, չեմ կարող երեխայիս թողնել գնալ քաղաքի կենտրոնում գտնվող դպրոց, քանի որ վստահ չեմ` կկարողանա՞ հետո հասնել տուն (քաղաքի ծայրամաս)», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց 7-րդ դասարանի աշակերտուհու մայրը։

Իսկ երեխաները, որոնք սկզբում անասելի ուրախացել էին անսպասելի արձակուրդի համար, հիմա արդեն անհանգստանում են, որ ամռանը ստիպված կլինեն լրացնել բացը։ Ընդ որում` այդ մտավախություններն անհիմն չեն։ Դպրոցների տնօրենները չեն կարող ստիպել, որ երեխաները դպրոց գնան։

Որոշ դասարաններում 25-30 աշակերտից դասի են գնում 5-6-ը։ Ծնողներից շատերն իրենք չեն ուղարկում երեխաներին, իսկ ավագ դպրոցի աշակերտները դասերի փոխարեն մասնակցում են բողոքի ակցիաներին։

Акция протеста оппозиции в округе Нор Норк (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայերի «անհնազանդության տոնը» ողբերգությունների է վերածվում ճանապարհներին

Երևանի դպրոցների մեկի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ բաց թողածը ստիպված կլինեն լրացնել ամառային արձակուրդի հաշվին։

«Մինչև հիմա աշակերտների մեծամասնությունը դպրոց չի գալիս, բայց ուսուցիչները չեն կարող ստիպել նրանց դասի գնալ, քանի որ որոշումը նախևառաջ կայացնում են ծնողները` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը։ Իհարկե, մենք մի քիչ հետ ենք մնացել ծրագրից, ուստի ամառային արձակուրդը ստիպված կլինենք սկսել մեկ շաբաթ ուշ», — ասաց նա։

Իսկ աշակերտներն առանձնահատուկ թրթիռով են սպասում ամառային արձակուրդին։

«Անարդար կլինի, եթե մենք ստիպված լինենք սովորել ամռանը։ Ես արձակուրդի հետ կապված մեծ ծրագիր ունեմ։ Ուզում եմ ձիավարություն սովորել, պատրաստվում եմ մեկ ամիս անցկացնել հեծյալ ակումբի մանկական ճամբարում։ Բացի այդ, ուզում եմ նաև վինդսերֆինգ սովորել Սևանում։ Այնպես որ չէի ուզի ամբողջ հունիսը ծախսել դասերի ու քննությունների վրա», — ասաց 9-րդ դասարանի աշակերտը։

Որոշ դպրոցականներ անհանգստանում են գալիք քննությունների համար։ Այսպես, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մայրաքաղաքի ավագ դպրոցների մեկի աշակերտուհին խոստովանեց, որ որոշ առարկաներ հատուկ նախապատրաստություն են պահանջում։

«Ես սովորում եմ 9-րդ դասարանում, այս տարի պետք է քննություններ հանձնենք։ Չգիտեմ` կհասցնենք պատրաստվել, թե ոչ։ Հատկապես անհանգստանում են այն երեխաները, որոնց բարձր միավորներ են պետք», — ասաց նա։

Միաժամանակ, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ մեկնաբանության մասին կարող է լինել խոսքը, երբ Դաշնակցությունը ներկայացնող նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել (ապրիլի 25-ին ՀՅԴ-ը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին)։

Լրահոս
0