00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկները ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին, լուսանկարներ, տեսանյութեր անում

© Sputnik / Asatur YesayantsДень независимости отметили в Армении. Туристы
День независимости отметили в Армении. Туристы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բողոքի ակցիաներն իսկական գլխացավանք են դարձել զբոսաշրջային գործակալությունների համար։ Sputnik Արմենիան փորձեց պարզել զբոսաշրջիկների և զբոսաշրջային օպերատորների վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանում ցույցերը պատճառ չեն, որպեսզի ճանապարհորդները, զբոսաշրջիկները հրաժարվեն երկիր այցելել։ Համենայն դեպս, այդպես են կարծում շատ զբոսաշրջիկներ, որոնք Հայաստան են այցելել և հայտնվել իրադարձությունների կիզակետում։ Ցուցարարների ամբոխների շարքում (անհնազանդության ակցիաների մասնակիցների ևս) կարելի է տեսնել ռուսների, ֆրանսիացիների, գերմանացիների և այլ ազգությունների ներկայացուցիչների։

Георгий Кот - Sputnik Արմենիա
«Հայաստա՜ն, ես եկել եմ յուրայինի պես». Գեորգի Կոտը Երևանում է

Նրանցից շատերը լուսանկարներ, տեսանյութեր են նկարում և տեղադրում սոցիալական ցանցերում։ Զբոսաշրջիկների անվախ դեմքերը նույնիսկ բազմահազարանոց բազմության մեջ աչքի են ընկնում։

«Վախենալու չէր։ Ուղղակի խնդրահարույց էր, երբ փողոցները փակում էին։ Դա որոշակի անհարմարություններ է առաջացրել», — ասաց Յուլյան, որը Մոսկվայից եկել էր Երևան։

Զբոսաշրջիկների մյուս խումբը մեկ շաբաթով էր ժամանել Հայաստան և հեռացել երկրից ցույցերի առաջին օրերին։

«Ես ընկերուհիներիս հետ զբոսնում էի կենտրոնում, երբ ամեն ինչ նոր էր սկսվում։ Մենք չէինք հասկանում և չգիտեինք, թե ինչ է տեղի ունենում։ Բայց մեզ թվում էր, որ շաբաթ երեկոյան համերգ է սկսվելու», — ասաց Յուլյան։

Ճանապարհորդներն անցել են ամբոխի միջով և հասել մինչև Կասկադ, բայց, ինչպես նշեց Յուլյան, անհանգստացել են, որ ժողովուրդը լարված է։

Արդեն հաջորդ օրը Մոսկվա գնալուց հետո մեր զրուցակիցն իմացել է, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Յուլյան հույս ունի, որ շուտով ամեն ինչ կավարտվի, և նա կկարողանա վերադառնալ։

Զբոսաշրջային գործակալությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և խաչում մատները։ «Սպուտնիկ» զբոսաշրջային ընկերությունում ասացին, որ բողոքի ակցիաները բացասական են ազդում զբոսաշրջային բիզնեսի վրա։

Ընկերության ներկայացուցիչ Մերի Թովմասյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երբ Հայաստանում տաք է, զբոսաշրջիկների հոսքն ավելանում է։ Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը վերջին տարիներին է բացահայտել զբոսաշրջային Հայաստանը։

«Հիմա լավ եղանակ է և, թվում է, զբոսաշրջիկների մեծ հոսք պետք է լիներ, սակայն ներքաղաքական իրավիճակը և բողոքի ակցիաներն ազդել են զբոսաշրջային բիզնեսի վրա։ Մենք մեծ կորուստներ ենք ունեցել` կապված դրա հետ։ Որոշ ճանապարհորդներ խնդրում են փոխել ուղևորության ամսաթվերը։ Ուրախացնում է այն, որ նրանք չեն չեղարկում ճամփորդությունը, այլ տեղափոխում են օրը», — նշեց Թովմասյանը։

Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսությունը ներքաղաքական վիճակից չի տուժել. փակ խանութները ցուցանիշ չեն

Բայց կան նաև լավ նորություններ` ընկերությունում արդեն հայտեր են ստացել զբոսաշրջիկներից, որոնք կժամանեն ապրիլի 28-ին։ Մեր զրուցակիցը նշեց, որ զբոսաշրջային գործակալություններն իսկապես խաչում են մատները, որպեսզի ամեն ինչ լավ լինի, և բողոքի ակցիաները չվախեցնեն զբոսաշրջիկներին։

Մյուս զբոսաշրջային ընկերություններում նշեցին, որ առայժմ ոչ ոք չեղյալ չի հայտարարել ուղևորությունը, զբոսաշրջիկները բարեբախտաբար ժամանում են և գոհ են հեռանում։

Sputnik Արմենիայի խնդրանքով Ռուսաստանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայում նույնպես մեկնաբանեցին ստեղծված իրավիճակը։ Ասոցիացիայի ներկայացուցիչները նշեցին, որ որոշ ընկերություններ ահազանգում են` վաճառքները դադարել են, սակայն ոչ ոք ճանապարհորդությունը չի չեղարկել։

Լրահոս
0