00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ–ի անառողջ մթնոլորտը. «Ծերակույտը» անընդհատ փակում է երիտասարդների ճանապարհը

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրապարակ» թերթի տվյալներով` ԵՊՀ-ում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 38 տարվա դեկանը հրաժարվել է պաշտոնից, որ նորից առաջադրվի։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցում բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի առողջանում, նա շարունակում է իր վերահսկողության տակ պահել ցանկացած գործընթաց՝ ուսխորհուրդների ձևավորումից մինչև դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրություն:

Участники акции ворвались в здание  Ереванского государственного базового медицинского колледжа - Sputnik Արմենիա
ԵՊՀ ու բժշկական քոլեջ մտնելու, ոստիկաններին քաշքշելու համար քրեական գործեր են հարուցվել

Երիտասարդ կադրերը շարունակում են տառապել պրոֆեսորադասախոսական կազմի գրեթե զառամյալ, իրենց դարն ապրած, բարոյապես ու ֆիզիկապես մաշված բյուրոկրատների ձեռքը: Բուհական կրթության մասին օրենքն էլ են փոխում, որ դեկանների ու մյուս պաշտոնյաների երիտասարդացման հարցը լուծեն, բայց էլի նույն «հնամաշ» ու ծերունական վիճակն է մայր բուհում:

70-80 տարեկան դեկաններն ամեն գնով ուզում են մինչև կյանքի վերջը կառչած մնալ իրենց պաշտոններից, որոնք զբաղեցնում են 20, 30, 40 տարի շարունակ: Ու դրան հաջողությամբ նպաստում է իր աթոռին ոչ պակաս ամուր կառչած ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Երեկ, օրինակ, տեղի էր ունենում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրությունը: Ու նորից դեկան է ընտրվել 38 տարի այս ֆակուլտետը ղեկավարած 78-ամյա Մարատ Գրիգորյանը: Սա տեղի է ունեցել բավականին զավեշտալի մի պրոցեսի հետևանքով. Գրիգորյանը մեկ ամիս առաջ հրաժարական է տվել դեկանի պաշտոնից, որ մեկ ամիս անց, երբ հայտարարվի նոր դեկանի ընտրություն, նորից առաջադրի իր թեկնածությունը:

Սա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի մինչև օրենքի փոփոխությունը, երբ դեկան կարող են դառնալ առավելագույնը 65 տարին լրացածները, նա ևս 5 տարով ամրագրած լինի իր պաշտոնը:

Սրան իր հրահանգներով նպաստել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն այս տարիներին մշտապես աջակցել է Գրիգորյանին՝ արգելելով երբևէ նրա դեմ որևէ թեկնածություն առաջադրել: Երեկվա ընտրություններին Մարատ Գրիգորյանի միակ մրցակիցը եղել է նույն ֆակուլտետի պրոֆեսոր, ինքնաառաջադրված Մաքսիմ Մանասյանը, ում պայմանագիրը երկու ամիս առաջ Արամ Սիմոնյանը հրաժարվել է երկարաձգել: Մանասյանը, սակայն, կեսից թողել դուրս է եկել, քանի որ գիտխորհրդի անդամները նրան ժամանակ չեն տրամադրել՝ ներկայացնելու իր ծրագիրը»:

Լրահոս
0