17:50 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
207 0 0

Դերասան Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տուն է վերադարձել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հանգստանում է նախկին (առաջին) կնոջ Տատյանա Վլասովայի տանը։ Այս մասին հայտնում է Дни.ру պարբերականը։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել, և նա կոմայի մեջ է։ Նույն օրը երեկոյան ԶԼՄ-ները գրեցին, որ Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից։

«Դերասանի մտերիմները հանգստացնում էին մտահոգված երկրպագուներին։ Նրանք բացատրում էին, որ Ջիգարխանյանն իսկապես թույլ է ու բժիշկների հսկողության կարիք ունի, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում», — գրում է պարբերականը։

Հիմա դերասանին դուրս են գրել, ու նա նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի տանն է։

Պարբերականի տվյալների համաձայն` դերասանն այդ բնակարան է տեղափոխվել երկրորդ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո։

ԶԼՄ-ները պնդում են, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է մամուլի չափազանց մեծ ուշադրության պատճառով. մի քանի լրատվամիջոցների թղթակիցները պարզապես հերթապահում են դերասանի դռան դիմաց` «թեժ» նորություններ որսալու համար։

Իրավիճակն ավելի է սրում Ցիմբալյուկի հարցազրույցները։ Դաշնակահարուհին նորանոր մանրամասներ է պատմում դերասանի հետ համատեղ կյանքի մասին։ Այս ամենը մեծապես ազդում է 82 տարեկան Արմեն Ջիգարխանյանի առողջության վրա։ Մասնավորապես սրվել են հոդերի խնդիրները։ Թեև բժիշկներն ասում են, որ դերասանն իր տարիքի համար շատ լավ ցուցանիշներ ունի։

Ջիգարխանյանին առաջարկել են մի քիչ էլ մնալ հիվանդանոցում, բայց նա հրաժարվել է ու կատակել. «Ուզում եմ տանը մահանալ»։ Նրան տեսած մարդիկ պնդում են, որ դերասանը չի պատրաստվում կյանքին հրաժեշտ տալ. Ջիգարխանյանը հյուրեր է ընդունում ու շարունակում է կատակել։

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)

Գլխավոր թեմաներ