00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանի անտառը ոչնչացնելու նոր մեխանիզմներ են բացահայտվել

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк, Армения
Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային պարկի տնօրենն ու բնապահպանության նախկին նախարարը չեն նկատել, որ պարկը 5 տարի առանց կանոնադրության է աշխատել:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վերահսկիչ պալատը «Դիլիջան» ազգային պարկում չարաշահումների նոր դեպքեր է հայտնեբերել, որոնք դարձյալ վերաբերում են նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի պաշտոնավարման տարիներին, որն այսօր դսատարանում պատասխան է տալիս իր կառավարման տարիներին բացահայտված այլ հանցանքների համար:

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
«Դիլիջան ազգային պարկում» կրկին բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության համաձայն` 2012-17թթ. «Դիլիջան» ԱՊ-ն կառավարման պլան չի ունեցել և աշխատել է առանց դրա: Մինչդեռ բնության հատուկ պահպանվող տարածքների համար այս փաստաթուղթն անհրաժեշտ է հատուկ պահպանվող տարածքների սահմանները հաստատելու, դրանք տնտեսական ու զբոսաշրջային գոտիներից առանձնացնելու համար:

5 տարվա բացակայությունից հետ «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման պլանը հաստատվել է միայն 2017թ-ին, երբ փոխվել է ոչ միայն ազգային պարկի տնօրենը, այլև բնապահպանության նախարարը:

Վերահսկիչ պալատի բացահայտած հաջորդ խախտումը վերաբերում է կառուցապատման պայմանագրերին:

Ըստ հաշվետվության՝ ազգային պարկի ղեկավարությունը տարբեր անձանց հետ կառուցապատման 80 պայմանագիր է կնքել: Դրանց կեսից ավելին այդպես էլ մնացել են թղթի վրա: ՎՊ տեսուչներն այցելել են տեղամասեր ու պարզել, որ վարձակալությամբ տրված 41 տեղամասերում պայմանագրի կնքումից հետո ոչ մի կառուցապատում չի արվել: Բայց ազգային պարկի ղեկավարությունը չի էլ փորձել պարտավորությունները չկատարած վարձակալների հետ խզել պայմանագրերը: Միաժամանակ վարձակալության դիմաց վճարված գումարները թերի են վճարվել բյուջե:

Թե այս նոր բացահայտումները որքանով կբարդացնեն «Դիլիջան»-ի նախկին տնօրենի առանց այդ էլ բարդ իրավիճակը, առայժմ պարզ չէ: Ի տարբերություն ՙՍևան՚ ազգային պարկի մասին հաշվետվության, որի հիմքով գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց, «Դիլիջանի» մասին որևէ հայտարարություն դեռ չի արվել:

Ինչ վերաբերում է պարկի այդ տարիների տնօրեն Աշոտ Դավթյանին, նա այժմ ամբաստանյալի կարգավիճակում է:

Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Դիլիջանի ազգային պարկում բնապահպանության նախարարին հրդեհով են դիմավորել (նոր մանրամասներ)

Տավուշի մարզի դատարանում քննվող քրեական գործով Դավթյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: Ըստ քրեական գործի՝ Դավթյանն իր ենթակա աշխատակիցներին ստիպել է անտառահատումների կեղծ արձանագրություններ կազմել՝ դրանք ձևակերպելով մահացած անձանց անուններով: Ապա ինքն էլ կնքել ու ստորագրել է կեղծ փաստաթղթերն ու դրանք հանձնել բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին:

Արդյունքում հատված անտառի ու բնությանը հասցված վնասի դիմաց տուգանքներ չեն գանձվել, և պետությանը հասցվել է հարյուրավոր միլիոնների վնաս:

Նշենք, որ «Դիլիջան» ԱՊ տնօրենը միակ պաշտոնյան չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այլ քրեական գործերով որպես մեղադրյալներ են ներգրավված նաև ազգային պարկի տարբեր տեղամասերի պետեր ու այլ աշխատակիցներ:Այդ գործերի նախաքննությունը դեռ ավարտված չէ:

Լրահոս
0