05:36 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Երկրաշարժ, Գյումրի. 1988թ.

Հայաստանում երկրաշարժի վաղ «ախտորոշման» նոր միջոց է մշակվել

© Sputnik / Александр Макаров
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48920

Ստորգետնյա ջրում հելիումի պարունակությամբ կարելի է պարզել` երբ է երկրաշարժ լինելու, իսկ պարունակության տատանումներով կարելի է ասել` որտեղ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ են մտածում երկրաշարժի կանխատեսման մասին։ Ամենայն հավանականությամբ, որ դա գրեթե անհույս բան է։

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում տասնյակ տարատեսակ կանխատեսողներ հայտնվեցին։ Նրանք անհետացան 90–ականներին վերջին, երբ դա արդեն նորաձև չէր։ Սակայն, ցավոք, երկրաշարժերի մասին հիշողությունն էլ գնաց։ Եղավ ու անցավ. գրեթե բոլորը Հայաստանում այդպես են կարծում։

Այդ պատճառով, եթե հետազոտողը ձեռնամուխ է լինում այդ խնդրի լուծմանը, ապա ամեն ինչ պետք է հնարավորինս ճշգրիտ հաշվարկել։ Հակառակ դեպքում խաբեբայի համբավ ձեռք կբերես։ Այս մասին զգուշացնում է Արմեն Ղազարյանը, որը Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանություն ինստիտուտի գիտաշխատող է։

Նա ու նրա գործընկերները շուտափույթ բացահայտումներ չէին ակնկալում։ Գիտնականների մեծ խումբն իր աշխատանքը սկսել է դեռ 70–ականների վերջին։

«Այս աշխատանքը սկսած մարդկանց մեծ մասը, ցավոք, այսօր ողջ չեն։ Սակայն նրանց աշխատանքն անարդյունք չմնաց։ Եվ ահա այսօր` 40 տարի անց, մենք առաջին արդյունքները ստացանք», – ասում է գիտնականը։

Արդյունքներն անսպասելի էին. երկրաշարժի կանխատեսման ազդակները, անկախ վայրից և ուժգնությունից, իրադարձությունից ժամանակ առաջ են հայտնվում։

Ինչպե՞ս հաշվարկել երկրաշարժի ժամանակը

Գիտնականներն ուշադրություն են դարձրել` ինչպես են ստորգետնյա ջրերում փոխվում գազերի` հատկապես հելիումի պարունակությունը։ Ստորգետնյա ցնցում եղավ` գազը դուրս եկավ, դադար եղավ` գազը կրկին կուտակվեց։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց` ուժեղ հարվածից երկու տարի առաջ համեմատական դադար է լինում, հելիումը կուտակվում է ստորգետնյա ջրում։ Հետո կտրուկ հարված է լինում, ու դրա պարունակությունն ընկնում է։

Այսպես է եղել տարածաշրջանի բոլոր խոշոր երկրաշարժերի ժամանակ. թուրքական Նարմանում` 1983–ին, իրանական Ռուդբարում` 1990 թվականին, Ռաչայում` Վրաստանի արևմուտքում` 1991 թվականին։ Այդպես է եղել Սպիտակում։ Այդ հետազոտություններն արվեն են Հայաստանի հարավում` Քաջարանի ստորգետնյա ջրի հորանցքում։

Այս երկրաշարժերի «երկրաքիմիական սցենարն» ընդհանուր էր, սակայն մենք մեկ այլ բան էլ նկատեցինք։ Այս և այլ երկրաշարժերն իրարից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա են եղել, տարբեր ուժգնությամբ, իսկ հիմնական կանխատեսման հատկանիշը տեղի է ունեցել նույն ժամանակին` երկրաշարժից չորսուկես ամիս առաջ։ Այդ օրինաչափությունը հաստատվել է վերջին 10 տարվա ընթացքում (1983-94 թվականներին) տարածաշրջանի ինը խոշորագույն երկրաշարժերի օրինակի վրա։ Մենք այսպիսի արդյունքի չէինք սպասում», – ասում է Ղազարյանը։

Հելիումի պարունակությունը ջրում զարմանալիորեն ճշգրիտ կրկնվում էր տարածաշրջանի սեյսմիկ իրադարձությունից 4,5 ամիս առաջ։ Ինչքան ավելի ուժեղ էր ցնցումը, այնքան ավելի շատ էր նվազում հելիումը։ Բայց ո՞ր տատանումներն են պատահական, որը` ոչ։ Ինչպես սխալ հետքով չգնանք։ Դա նույնպես հաջողվեց պարզել ու ևս մեկ կարևոր արդյունքի գալ։

«Ջրում հելիումի պարունակությունը տատանվում է տարբեր հաճախականությամբ։ Պատահական տատանումներն ընդհանուր ֆոնին հանգում են, իսկ օրինաչափերը` ուժեղանում են։ Եթե այդ հաճախականությունները ներկայացնենք որպես ձայնային, ապա աճող սիգնալ կստանանք։ Տեսազանգի գլխավոր էջի նման մի բան, երբ այն միանում է մեր համակարգիչների վրա»։

Ինչպե՞ս հաշվարկել երկրաշարժի վայրը

Ցածր հաճախականություններ, բարձր հաճախականություններ… Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ վայրը։ Ահա, թե ինչ. որքան հեռու, այնքան ցածր են մեզ հասնող հաճախականությունները։ Հիշեք ֆիզիկայի դասերը. ի՞նչ ենք մենք լսում նվագախմբում` դահլիճում նստած։ Լսում ենք բոլոր գործիքները։ Իսկ կես կիլոմետր հեռավորության վրա՞։ Ցածր աղմուկ ենք լսում։

«Այսինքն` տատանումների հաճախականություններով կարելի է որոշել դիտակետից մինչև ապագա իրադարձության էպիկենտրոն հեռավորությունը։ Եվ եթե տվյալները հավաքենք մի քանի կետից, կարելի է համեմատել դրանց ազդակները և մեծ ճշգրտությամբ հաշվարկել ապագա երկրաշարժի կետը», – պարզաբանում է գիտնականը։

Երկու տարվա ընթացքում` առաջին ազդակը

Հաշվարկները ցույց են տալիս, որ օրինաչափորեն ոչ միայն «անդորր է սկսում փոթորկից» 4.5 ամիս առաջ, այլև առաջին ազդակը գալիս է հիմնական ցնցումից մոտավորապես երկու տարի առաջ։

«Երկու տարվա ընթացքում թույլ ստորգետնյա ցնցումներն ավելի զգայուն են դառնում ապագա երկրաշարժի էպիկենտրոնում։ Դա ազդում է ստորգետնյա ջրերում հելիումի պարունակության վրա` այն ավելանում է։ Այնուհետև, 4.5 ամսվա ընթացքում հելիումի պարունակությունը մի փոքր նվազում է` սահմանին լոկալ մաքսիմում ստեղծելով։ Այսինքն` առաջին ազդակը մենք ստանում ենք երկու տարի առաջ, իսկ վերջնական հաստատումը` իրադարձություններից 4.5 ամիս առաջ», – ասում է հետազոտողը։

«Դեռ մենք սովորել ենք նախապես կանխատեսել ու ախտորոշել միայն ուժեղ` 5.5–ից ավելի մագնիտուդով երկրաշարժերը։ Սակայն ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ դիտարկումների համապատասխան ցանց ստեղծելուց հետո հնարավոր կլինի խոսել նաև ավելի թույլ դեպքերի կանխատեսումների մասին», – նշում է նա։

Ի՞նչ է անհրաժեշտ այդ ամենի համար

Մենք, հավանաբար, սպասում ենք վերջին հարցի պատասխանին. որքա՞ն այդ ամենը կարժենա։ Գիտնականի հաշվարկների համաձայն` Հայաստանի համար 12 դիտակայանը բավարար կլինի։ Ընդ որում, դիտարկումների համար նոր ջրհորեր հորատել գրեթե հարկավոր չէ։ Կարելի է օգտագործել խորհրդային հանքախուզության տարիներից մնացածները։

Ցավոք, ներկայիս դիտակետերի ցանցը գրեթե ամբողջությամբ կատարելագործման կարիք ունի։ Եվ որքան ավելի շուտ հանրապետությունն այն թարմացնի և ավտոմատացնի, այնքան ավելի շուտ կպաշտպանվի սպասվող վտանգից, եզրափակեց գիտնականը։

Գլխավոր թեմաներ