00:43 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Վալերի Օսիպյան

Քաղաքապետարանն օգնության է կանչում Վալերի Օսիպյանին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Բողոքի ակցիաներ Երևանում (22)
781 0 0

Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես` ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում, տասնյակ մարդիկ ներխուժել են շենքի տարածք և պահանջում են, որ Տարոն Մարգարյանն անհապաղ հրաժարական տա։

թեմա:
Բողոքի ակցիաներ Երևանում (22)

Գլխավոր թեմաներ