00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիտա Սարգսյանը հեռացավ, Փաշինյանի կինը դեռ չի միջամտում. «Նվիրիր կյանքի» հետագա ճակատագիրը

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցРебенок
Ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամը հերքել է իր գործունեության դադարեցման մասին տարածվող լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Անկախ տարածված լուրերից` «Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամը կշարունակի իր գործունեությունը, բայց արդեն առանց նախագահի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը։

«Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամը մայիսի 16-ին Facebook–ի իր էջում հաղորդագրություն էր տարածել իր գործունեության դադարեցման մասին, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվել էր։ 2010 թվականից հիմնադրամը գլխավորում էր նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Սմբատ Դաղբաշյան. Արյան քաղցկեղի բուժման համար այլևս պետք չէ մեկնել արտասահման

«Իշխանափոխությունից հետո, մենք իսկապես մեր էջում հայտարարություն էինք տեղադրել, սակայն ոչ թե մեր փակվելու մասին, այլ այն մասին, որ ժամանակավոր դադարեցնում ենք հիվանդություն ունեցող երեխաների ընդունումը, որպեսզի ժամանակ շահենք հետագա աշխատանքի ռազմավարություն մշակելու համար», – ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու մասին խոսք անգամ չի եղել։ Սակայն այդ հայտարարությունը ճիշտ չէր մեկնաբանվել և սոցցանցերում ու մամուլում իրարանցում էր առաջացրել։ Խորհրդի անդամները վերանայել էին իրենց որոշումը` հիմնադրամը շարունակում է աշխատել նախկին ռեժիմով։

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն ընդգծել է, որ հիմնադրամի խորհրդի անդամները որոշել են նաև, որ «Նվիրիր կյանքը» այլևս նախագահ չի ունենա։ Նրանք ինքնաբավ են, և կարող են շարունակել իրենց գործունեությունը նախկին կազմով` առանց նախագահի։

«Եթե նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցանկանա մնալ հիմնադրամի անդամ, իսկ ես կարծում եմ, որ նա, մայր լինելով, կցանկանա, մենք ուրախ կլինենք», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արևշատյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել  արյունաբանական արդիականացված կենտրոնի բացմանը - Sputnik Արմենիա
Հայաստանում բացվեց փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա

Նա նաև ընդգծեց, որ հիմնադրամի անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի կազմակերպած հանդիպմանը հրավիրված չեն եղել։ Հանդիպումը նախատեսված էր Հայաստանում գործող խոշոր կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների համար։

Հիմնադրամի ներկայացուցիչները ենթադրում են, որ պատճառը կազմակերպության գործունեությունը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել։ Նրանք չգիտեն նաև` արդյո՞ք վարչապետի կինը կցանկանա ներգրավվել հիմնադրամի գործունեության մեջ։

«Կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Աննա Հակոբյանն ընդգծել է, որ մտադիր չէ գլխավորել այս կամ այն կազմակերպությունը, սակայն դեմ չէ օգնել նրանց», – ասաց Արևշատյանը։

Ներկա պահին հիմնադրամի հաշվեկշռի վրա 465 երեխա կա։ Հիմնադրամի գոյության տարիներին, նրա գործունեության շնորհիվ 150 երեխա լիարժեք բուժում են ստացել և վերջնական բուժվել։

«Նվիրիր կյանքը» հիմնադրվել է 2009 թվականի դեկտեմբերին, նույնանուն ռուսական հիմնադրամի աջակցությամբ։ Նպատակը քաղցկեղով հիվանդ, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելն է։

Լրահոս
0