06:37 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
Դպրոցականներ

Կրթության նախարարությունն առաջարկում է աշակերտներին չզրկել լավ մասնագետներից

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող 3 հազար մանկավարժի պակաս կա, այդ պատճառով էլ դպրոց են մտնում համեմատաբար ցածր որակավորում ունեցող մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է մինչև 2023 թվականը երկարացնել միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց դասավանդման իրավունքը դպրոցներում։ Համապատասխան օրինագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում։

Ելույթի ընթացքում Հարությունյանը նշեց, որ 5 տարվա ընթացքում կկարողանան բարձրագույն որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, հիմա մասնագետները քիչ են, և հատկապես սահմանամերձ մարզերում ուսուցիչներ չկան:

Օրենքի խմբագրված տարբերակում նշված է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կարող են դպրոցում աշխատել մինչև 2018 թվականը։ Այդ ժամկետը սահմանվել է 2013 թվականին։ Նման օրենք ընդունելու իմաստը հետևյալն էր. համարվում էր, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները մեկ տարվա ընթացքում կստանան անհրաժեշտ որակավորումը և ստիպված չեն լինի երկարացնելու նորմը։

Այնուամենայնիվ, մարզերում և ծայրամասերում պատկերն առանձնապես չի բարելավվել. այնտեղ դեռ շատ ուսուցիչներ կան միջին մասնագիտական կրթությամբ, բացի այդ Երևանի մանկավարժական համալսարանի շրջանավարտները մարզեր մեկնելու ցանկություն չունեն։

«Եթե այսօր այս փոփոխությունը չընդունենք, սեպտեմբերին լուրջ խնդիրներ կունենանք, հատկապես «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն» առարկաների դեպքում», — նկատեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկվող ժամանակահատվածի ընթացքում ԿԳՆ-ն կկարողանա լուծել կադրային խնդիրը և ապահովել որակավորում ունեցող մասնագետների անհրաժեշտ քանակը։ Խոսքը 3 հազար մասնագետի մասին է։

Գլխավոր թեմաներ