10:34 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
Պարուհի Վարդա

Պատկերացրու, որ դու հրաշքով ողջ ես մնացել. Վարդան բացել է իր ամուսնալուծվելու գաղտնիքը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20510

Հայտնի պարուհի Վարդան սիրում է երկրպագուներին զարմացնել ոչ միայն տեսարժան պարերով և պլաստիկայով, այլ նաև սենսացիոն նորություններով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Pole-dance-ի աշխարհի չեմպիոն, հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) պատմել է, թե ինչու է բաժանվել ամուսնուց։

Դերասանուհու բացահայտումները կարելի է կարդալ Instagram-ի նրա էջում, որտեղ Վարդան հրապարակել է ամուսնական լուսանկար իր նախկին ամուսնու հետ։

«Երբեմն հարաբերություններից կամ ամուսնությունից հետո մնում է միայն սև խոռոչ… Ամենադժվարը վիրավորանքը ներելն է։ Ինձ դրա համար պահանջվեց գրեթե 2 տարի։

Բաժանությունները հազվադեպ են գեղեցիկ լինում, մերը բացառություն չէր։ Մի անգամ, մեր բնակարան գնալիս, ես չկարողացա բացել դուռը», – անկեղծացել է Վարդան։

 

Հին բանալին այլևս չի բացել նոր կողպեքը, և նրա հագուստը մնացել է փակ դռան հետևում։

Հարցը միայն հագուստը չէ, ինչպես նշել է պարուհին, նրա ամբողջ կյանքը մնացել է այդ դռան հետևում։ Եվ Վարդան 28 տարեկանում ամեն ինչ զրոյից է սկսել։

«Առաջինը չարություն զգացի։ Ուզում էի պայքարել, բայց այնքան թույլ էի և հուսահատված, որ ուժ չգտա։ Ընկերուհիներս ինձ տարան մի իմաստուն կնոջ մոտ, որն ասաց. «Պատկերացրու, որ սարսափելի հրդեհ է եղել, որի պատճառով քո տունը և բոլոր իրերդ այրվել են, բայց դու հրաշքով փրկվել ես, խաչակնքվիր ու շնորհակալություն հայտնիր Աստծուն։ Առաջ գնա, դու դեռ երիտասարդ ես, դու ամեն ինչ կունենաս»։ Ես նոր կյանք սկսեցի նոր երկրում», – գրել է Վարդան։

Վարդան 4 տարի է բնակվում է Մոսկվայում և կարողացել է հասնել լավ արդյունքների։

Հիմա նա հույս ունի, որ իմաստուն կնոջ խոսքերն ինչ-որ մեկին կօգնեն այս կյանքում։

Վարդան կատակել է, որ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչում մեղավոր է «հիմար հարսանեկան սանրվածքը»։ Եթե նա այդ ժամանակ չբաժանվեր ամուսնուց, ապա նրանց ընտանիքն այսօր 8 տարեկան կլիներ։

Վարդան առաջին անգամ պատմել է իր ամուսնության և ամուսնալուծության մասին 2016թ–ին։ Դա սենսացիոն նորություն էր նրա երկրպագուների համար։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։

Ըստ թեմայի

Կներեք, չդիմացա. հայտնի պարուհի Վարդան ցուցադրել է վոկալային տվյալները. տեսանյութ
Ի՞նչ է կարդում պարուհի Վարդան և ի՞նչ խորհուրդ է տվել իր երկրպագուներին
Պարուհի Վարդան` մաքրության մասին. pol-dance–ի աստղը գրգռել է երկրպագուների երևակայությունը

Գլխավոր թեմաներ