00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթ արտադրողները սպառնում են Երևանի կենտրոնում անվճար կաթ բաժանել

© Sputnik / Nelli DanielyanАкция протеста производителей молока перед Домом Правительства (14 июня 2018). Еревaн
Акция протеста производителей молока перед Домом Правительства (14 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթ արտադրող գյուղացիները դժգոհ են շուկայի խոշոր արտադրողների սահմանած գներից։ Եթե հարցը չլուծվի, նրանք սպառնում են անվճար կաթ բաժանել Հանրապետության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան էր։ Այս անգամ հավաքվել էին Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերի տարբեր գյուղերում գործող անասնապահական ֆերմաների սեփականատերերը։ Նրանք կառավարությունից պահանջում էին վերահսկողություն սահմանել կաթի մթերման գնի նկատմամբ։

«Մեկ ամսվա մեջ գինը 60-70 դրամով նվազել է։ Հասկացանք` ձմեռը կաթը քիչ էր, հիմա կովերը ծնել են, կաթը շատացել է։ Բայց դա 2 ամիս է տևում, օգոստոսից նորից պակասելու է կաթը,- Sputnik Արմենիային պատմեցին գյուղացիները` ավելացնելով, որ կաթի մթերումից ստացած իրենց եկամուտը չի բավարարում անհրաժեշտ ծախսեր անելու` ֆերմայի աշխատակիցներին վարձատրելու, կոմունալ վճարումներ, հարկեր մուծելու համար։

Կաթի գինը մայիսի սկզբից մինչ օրս 210 դրամից նվազել մինչև 140 դրամ, ընդ որում` վերջին էժանացումը` ևս 10 դրամով, տեղի է ունեցել հունիսի 10-ին։

Մթերողները նշում են, որ անցյալ տարի կաթի գինը 150 դրամից չի իջել, իսկ այժմ իրենք տեղեկություններ ունեն, որ հունիսի 20-ից սկսած` այն ևս մեկ անգամ նվազելու է։ Ընդ որում` կաթի գինը մթերման շուկայում, գյուղացիների տեղեկություններով, որոշում են ոչ թե շուկան ու մրցակցությունը, այլ կաթնամթերքի խոշոր արտադրողներից մեկը, որն էլ գին է թելադրում մյուսներին։

© Sputnik / Nelli DanielyanԲողոքի ցույց կառավարության շենքի մոտ
Акция протеста производителей молока перед Домом Правительства (14 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ

Գյուղացիներին նաև կասկածելի է թվում այն հանգամանքը, որ մթերվող կաթի գինը նվազում է, բայց խանութներում վաճառվող պատրաստի արտադրանքի գինը մնում է անփոփոխ։ Գյուղացիները համոզված են, որ մթերման գինն իջեցնելով շուկայի խոշոր արտադրողները գերշահույթներ են ստանում։

Բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր ընդունել ու նրանց բարձրացրած խնդիրները լսել են ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։

Կառավարության ներկայացուցիչները գյուղացիներին խոստացել են վաղը հանդիպման հրավիրել կաթի խոշոր արտադրողներին` խնդիրը նրանց հետ քննարկելու համար։ Խոստացված հանդիպման արդյունքներին գյուղացիները խոստանում են սպասել մինչև երկուշաբթի օրը։ Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, հունիսի 18-ին գյուղացիները կառավարության շենքի մոտ հավաքվելու են կաթով բեռնված ավտոմեքենաներով։ Եթե կաթի մթերման գինն ինքնարժեքից ցածր է, գյուղացին այն գերադասում է անվճար նվիրել համաքաղաքացիներին։

Լրահոս
0