00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի շրջանում ամենատարածված զբոսաշրջային ուղղությունները 2018թ-ին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Херсониссос
Города мира. Херсониссос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ զբոսաշրջային առաջատար ուղղություններ էին համարվում Վրաստանն ու Թուրքիան, իսկ հիմա այդ երկրներին դուրս են մղում եվրոպական պետությունները, Հարավարևելյան Ասիայի որոշ երկրները, ինչպես նաև Եգիպտոսը և ԱՄԷ-ն։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Սկսվում է արձակուրդների շրջանը։ Շոգ գրասենյակում համակարգչի մոտ նստած՝ ակամա պատկերացնում ես ավազե լողափն ու կապույտ ալիքները։ Վերցնում ես հեռախոսդ, որտեղ արդեն գրանցել ես քո կարծիքով ամենահուսալի զբոսաշրջային գործակալության հեռախոսահամարը…

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը - Sputnik Արմենիա
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը

Զանգահարելով շուրջ տասը նման գործակալություններ՝ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե Հայաստանի բնակիչների համար որոնք են այս տարվա առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունները։

Պարզվեց, որ մեր հայրենակիցներին ամենից շատ գրավում է հենց լողափնյա հանգիստը, ինչը, ի դեպ, լիովին տրամաբանական է, որովհետև զբոսաշրջության մյուս տեսակները Հայաստանում էլ կան։ Զբոսաշրջային օպերատորների մեծ մասի վկայությամբ (և դատելով սեփական ուսումնասիրություններից)՝ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (հիմնականում` մայրաքաղաքի բնակիչների), որոնք ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել հայրենիքի սահմաններից դուրս։

Ինչո՞ւ Հունաստան

Բոլոր զբոսաշրջային օպերատորներն առանց բացառության միակարծիք են, որ առավել պահանջված են Հունաստանի հանգստավայրերը, մասնավորապես` Կրետե, Ռոդոս կղզիները, Սալոնիկ նավահանգստային քաղաքը։

«Հունաստանը պասիվ և ակտիվ հանգստի բավական հետաքրքիր համադրություն է։ Մի կողմից հիանալի լողափեր կան, մյուս կողմից կարելի է հետաքրքիր պատմամշակութային զբոսանքներ կատարել։ Ամառային ամիսներին ուղիղ չարթերային չվերթերը Հունաստանն ավելի հասանելի են դարձնում մեր համաքաղաքացիների համար», — ասաց Երևանի առաջատար զբոսաշրջային գործակալություններից մեկի մենեջերը։

Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирские перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին խնդրում են միջամտել. վրացական ընկերությունները հարվածում են մեր զբոսաշրջությանը

Իսկապես, նման առավելությունների հետ դժվար է մրցել։ Հավանաբար հենց այդ պատճառով ամառային արձակուրդների շրջանում արդեն մի քանի տարի է` Հունաստանը հայերի համար առաջատար ուղղություններից է։

Զբոսաշրջային օպերատորների տվյալներով՝ առաջատարների հնգյակում են նաև Եգիպտոսը (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերը), Իսպանիան (Բարսելոնա), Իտալիան (Ռիմինի) և Ֆրանսիան։

Եգիպտոսի գլխավոր առավելությունը ֆինանսական տեսանկյունից մատչելիությունն է. ներքաղաքական իրավիճակի և ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով գներն այստեղ կտրուկ նվազել են։ Եթե դրան հավելենք նաև Կարմիր ծովի անհավանական հարուստ ափը, ինչպես նաև բարձրակարգ հյուրանոցների բազմազանությունը, ապա կարելի է հասկանալ այդ երկրի պահանջարկի գաղտնիքը։

Մյուս կողմից, Հայաստանի զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը բավարարվում են պասիվ հանգստով և հաճախ չեն լքում նույնիսկ հյուրանոցի տարածքը, քանի որ Եգիպտոսում էքսկուրսիաներն իսկապես անվտանգ չեն, և ավելի լավ է առայժմ զերծ մնալ դրանցից։

Ինչ վերաբերում է Իսպանիային, Իտալիային և Ֆրանսիային, ապա այստեղ մեկնաբանությունների կարիք չկա. սրանք զբոսաշրջային ոլորտում առաջատար երկրներ են, որոնք վերջին տարիներին շատ տարածված են նաև հայերի շրջանում։ Դրան նպաստում են նաև չարթերային չվերթերը, մասնավորապես` Բարսելոնայի, Ռիմինիի և Վենետիկի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, այդ ուղղություններն ամենաթանկն են։

Кубок России по рафтингу Интерралли Белая 2018 - Sputnik Արմենիա
Ռաֆտինգ Դեբեդի վրա. էքստրեմալների համար Հայաստանում նոր տուրեր են մեկնարկում

Կան նաև զբոսաշրջիկներ, որոնք նախընտրում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը, Մալդիվյան կղզիները, Շրի Լանկան՝ չնայած նրան, որ ամռանն այնտեղ չափազանց շոգ է, և դրանք առվել մեծ պահանաջարկ ունեն ձմռանը։

Պետք է նշել նաև, որ շուտով կավելանա նաև դեպի Բուլղարիա (Վառնա, Բուրգաս) և Մոնտենեգրո (Տիվատ) զբոսաշրջիկների հոսքը։

Իսկ հարևաննե՞րը

Եթե 7-8 տարի առաջ Հայաստանի ամենատարածված զբոսաշրջային ուղղությունները Վրաստանն ու Թուրքիան էին, ապա այսօր դրանք զգալիորեն զիջել են դիրքերը։ Բայց բոլորովին չի նշանակում, որ զբոսաշրջիկների հոսքն այդ երկրներ դադարել է։

Վրաստանի հիմնական առավելությունը եղել և մնում են ցածր գները, ինչպես նաև այնտեղ գնացքով գնալու հնարավորությունը (դա միակ երկիրն է, որտեղ Հայաստանից կարելի է հասնել երկաթուղով)։ Սակայն նրանք, ովքեր արդեն մի քանի անգամ եղել են այնտեղ, ձգտում են լինել նաև այլ երկրներում։ Այնուամենայնիվ, շատերը շարունակում են գնալ հենց Վրաստան` մոտ լինելու և մատչելիության պատճառով։ Բայց առայժմ վաղ է կոնկրետ թվեր նշելը, քանի որ սեզոնը նոր է սկսվում։

Гора Арагац из иллюминатора вертолета - Sputnik Արմենիա
Հայաստանը` ուղղաթիռի բարձրությունից. «Արմենիան հելիքոփթերսը» չվերթեր կիրականացնի երկրում

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ առկա են մի շարք գործոններ։ Երբ արտագնա զբոսաշրջությունը զարգանում էր Հայաստանում, Թուրքիան քիչ մրցակիցներ ուներ. հիանալի լողափերը, մատչելի գները և որակյալ սպասարկումը գրավում էին շատերին։ Բայց այսօր շատերն են հրաժարվում այդ ուղղություններից Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականության պատճառով։

Ուստի շուկայում առաջարկի ավելացման հետ մեկտեղ այդ երկրի պահանջարկը նվազեց։ Միաժամանակ, հայերից շատերը հիմա Թուրքիա են գնում՝ որպես իրենց պատմական հայրենիք, այսինքն ոչ թե լողափին պառկելու, այլ Արևմտյան Հայաստանում ճանապարհորդելու համար։

Խոսելով զբոսաշրջության մասին՝ չի կարելի շրջանցել Ռուսաստանը։ Բայց շատերը Ռուսաստան են գնում իրենց հարազատների մոտ, այսինքն ուղղակի տոմս են գնում, այլ ոչ թե տուր են պատվիրում։ Ուստի նրանց դժվար է իսկական զբոսաշրջիկ համարել։

Վերջում թվարկենք բոլոր այն հանգստավայրերը, ուր կարելի է մեկնել Երևանից չարթերային չվերթերով. Սալոնիկ, Ռոդոս, Հերակլիոն, Բուրգաս, Վառնա, Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Լառնակա, Արաքսոս, Ռիմինի, Վենետիկ, Բարսելոնա։

Լրահոս
0