ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի վերջին շաբաթների ընթացքում համացանցային հերոս է դարձել։ Մարդիկ կոլաժներով ու ծաղրանկարներով են արձագանքում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներին։
Կառույցի ակտիվ գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն մի շարք սխեմաներ, յուրացումների, հափշտակումների բազմաթիվ դեպքեր։ Այս բացահայտումները, բնականաբար, չէին կարող չփոխել մարդկանց վերաբերմունքը ԱԱԾ-ի նկատմամբ։
Եվ ինչպես վերջերս ասել էր Վանեցյանը, հազարավոր քաղաքացիներ այս օրերին դիմում են գրել՝ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի անցնելու համար:
Ոմանք էլ ավելի «ստեղծագործաբար» են մոտեցել հարցին ու ծիծաղաշարժ նկարներով ու ծաղրանկարներով են ներկայացրել Վանեցյանին։
Կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը գրեթե նույնքան բուռն է, որքան թավշյա հեղափոխության օրերին։
Գրեթե ամեն լսում ենք պետբյուջեի փողերն «ուտելու», հարկերը թաքցնելու և խուզարկությունների մասին։
ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատում են առանց ջանք ու եռանդ խնայելու։