12:08 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Նադեժդա Սարգսյան

Մահացել է Նադեժդա Սարգսյանը

© Facebook/ Nadezhda Sargsyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
200802

Երգչուհին մահացել է հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ մահացել է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

«Նրա մահվան պատճառը երկարատև ծանր հիվանդությունն էր»,– ասաց նա։

Նշենք, որ Երգչուհին 64 տարեկան էր։  Նա մահացել է հիվանդանոցում։

Նադեժդա Սարգսյանը տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ ու վերջին շրջանում հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Սիրված երգչուհին ծնվել է 1954թ-ին Երևանում։ 1971թ-ին ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։

1973-1978 թթ.եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։
1995-1999 թթ. Նադեժդա Սարգսյանը եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր։

2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր։
Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Նրա երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի ստեղծագործությունները։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։

Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։

Գլխավոր թեմաներ