07:15 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61210

Հանրահայտ դերասանը հումորային գրառում է արել` նմանակելով նախկին պատգամավորին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հետ Հայաստանում կատարվող աղմկահարույց իրադարձություններին արձագանքել է իր ինքնատիպ հումորով։

Նա Instagarm սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել հայտնի «Կարգին հաղորդում» նախագծից։

«Հիշողությունս տեղը էկավ, հիշեցի, որ Կարգինի ժամանակ զենքա մնացել մոտս։ Օրենքի տառին համապատասխան տարա հանձնեցի»,- լուսանկարին կից գրել է նա։

Նշենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հունիսի 27-ին այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն, հետո հայտարարել,, որ 20 տարի առաջ «Շմայս» անունով ինքնաձիգ էր հետը բերել պատերազմից։ «Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց»,- ասել էր նա:

Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին տարվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ էր արձակվել:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ