00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն ամուսնության առաջարկ են անում. Սիմոնյանը հրապարակել է Կանդելակիի հեռախոսահամարը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցТелеведущая Тина Канделаки и главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян
Телеведущая Тина Канделаки и главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վերջին շրջանում Telegram–ում հրապարակած անկեղծ երկխոսություններով հաճախ են բարձրացնում իրենց բաժանորդների տրամադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ում պատահաբար գրել է ընկերուհու` Թինա Կանդելակիի հեռախոսահամարը։

Բաժանորդները, բնականաբար, նկատել են հեռախոսահամարը և մի շարք հաղորդագրություններ են ուղարկել հեռուսատահաղորդավարուհուն։

— Ջանա, ամբողջ աշխարհով հեռախոսահամարս հասանելի դարձրիր, արդեն ինչ-որ տղամարդիկ են գրում, — Սիմոնյանին դիմելով` գրել է Կանդելակին։

— Այդ ինչպե՞ս եմ արել։ Բավական է` մեկ անգամ շփոթես Թինայի հանրային ալիքն ու անձնական էջը, ու նրան ուզում են կնության առնել։ Եվ այդ ամենի պատճառն այն է, որ չի կարելի այդքան գեղեցիկ լինել, — նշել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանն իր գործընկերուհուն «մեղքերը քավելու» լավ տարբերակ է առաջարկել. «Ջանա, խաշլամա կպատրաստեմ։ Կամ ի՞նչ ես նախընտրում քո առողջ ապրելակերպով»։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
«Ջանա, դու իսկական տղամարդ ես». Մարգարիտա Սիմոնյանը փրկել է հիվանդ երեխու մորը բանտից

Ի պատասխան վրացահայ հեռուստահաղորդավարուհին գրել է, որ իրեն գրում ու զանգահարում են անդադար։ Նա միաժամանակ նշել է, որ Մարգարիտան շատ քաղաքակիրթ և բարեհամբույր բաժանորդներ ունի։

Թինան ուղարկել է հաղորդագրություններից մեկը, որում տղամարդը բացատրում է, թե ժամանակակից աշխարհում ինչպես պետք է պահպանել անվտանգությունը։

«Թինաթին Գիվիևնա, բարի երեկո։ Խնդրեք Մարգարիտային այլևս այդպես չանի` դա անվտանգ չէ», — գրել է օգտատերը։ Ինչին ի պատասխան Կանդելակին ասել է, որ բոլորին շնորհակալ է անհանգստության և նախազգուշացման համար, սակայն ավելի լավ կլինի` իրեն գիշերը չզանգեն, քանի որ քնած է լինում։

Բացի այդ, Թինան արձագանքել է խաշլամայի մասին առաջարկին։

«#Թինաթին ռեստորանիս տնօրենը խաշլամա է ուտում առավոտյան։ Կրասնոդարի լոլիկներն ու վարունգներն ավելի լավ կլինեն։ Իսկ հեռախոսահամարիս համար մի՛ մտահոգվիր, լավ է, որ մյուս ընկերներդ հանրային ալիքներ չունեն Telegram-ում։ Այլապես կշփոթեիր և նույնիսկ վախենում եմ մտածել, թե ով ում կսկսեր զանգահարել», — գրել է նա։

Սրան ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ վերոնշյալ մարդիկ ոչ միայն հանրային ալիք չունեն, այլև հեռախոս։ RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը խոստացել է լոլիկներ ուղարկել Թինային, երբ արձակուրդին մեկնի Կրասնոդար։

Լրահոս
0