18:03 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.62
  • GBP637.31
  • EUR565.59
  • RUB7.22
Ալեքսիս Օհանյան

«Ընտանիքս խնայում էր գումարը». միլիոնատեր Օհանյանը հուզիչ պատմություն է պատմել. լուսանկար

© AP Photo / Aaron Favila
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75230

Հայտնի գործարարն ընկել է հիշողությունների գիրկը և ցույց տվել Օհանյանների պատրաստած ստվարաթղթե գնացքը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել իր «դաժան» մանկությունից ։

«Իմ ընտանիքը այն ժամանակ գումար էր խնայում` խաղալիքներս ու կոստյումներս ստվարաթղթից պատրաստելով: Այդ ստվարաթղթերը նրանք խանութներից էին վերցնում: Այս լուսանկարում ես հպարտորեն ցույց եմ տալիս առյուծի հանդերձանքս ստվարաթղթե գնացքի միջից», — լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Նա նշել է, որ ամբողջ կյանքի ընթացքում մտքում պահել է այս գնացքի պատրանքը, որը, ըստ Օհանյանի, ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը:

Միաժամանակ նա կատակել է, որ այդ ժամանակվանից նրա մոտ սկսել է դիզայներական տաղանդ արթնանալ։ Օհանյանը խոստովանել է նաև, որ իր ամբողջ կյանքի ընթացքում մտքում պահել է այս գնացքի պատրանքը, որն ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը: Սակայն տեսնելով լուսանկարը` նույնիսկ ավագ Օհանյանն է սրտնեղել։

«Հայրս (տեսնելով այդ գնացքի լուսանկարը — խմբ.) ասաց` գրողը տանի։ Մանկության տարիներին ես գիտեի միայն այն, ինչ գիտեի՝ ես ունեի հայրիկ, որը չէր խնայում ժամանակը, ստեղծարարությունն ու ստվարաթղթե արկղերը՝ այսպիսի բաներ ինձ համար պատրաստելու համար: Ես հրաշալի գնացք ունեի ու իսկապես երջանիկ էի», — գրել է Օհանյանը։

Պետք է նշել, որ լուսանկարում փոքրիկ Ալեքսիսն այդքան էլ ուրախ չէ։ Լուսանկարից երևում է, որ ընտանիքը հարուստ չի եղել. հետին ֆոնին աթոռ ու առանց նկարի շրջանակ է երևում։ Օհանյանի խոսքով` հիմա, երբ նա նայում է իր փոքրիկ Օլիմպիային, ուզում է արագ նման մի բան պատրաստել։

«Հիմա ես նայում եմ՝ ինչպես է երեխաս խաղում նվերների տուփերի հետ, որոնք երբեմն ավելի հետաքրքիր են, քան հենց նվերը: Ես չեմ համբերում, թե երբ եմ նրա հետ ստվարաթղթե տուփեր հավաքելու ու հրթիռ պատրաստելու, որ իմ աղջիկը լինի փոքրիկ առյուծ-տիեզերագնաց», — ամփոփել է Ալեքսիսը։

Հուզիչ գրառումը հաշված ժամերի ընթացքում մոտ 20 հազար «հավանություն» է ստացել։ Օգտատերերը գովել են Օհանյանների ընտանիքին կրեատիվության համար ու խնդրել են Ալեքսիսին հաճախ այսպիսի պատմություններ պատմել։

Ըստ թեմայի

Ինչպես է միլիոնատեր Օհանյանը կերակրում կնոջն ու դստերը. տեսանյութ
«Կինդ բոմբ է». ինչո՞վ է այդքան հպարտանում Ալեքսիս Օհանյանը
Ի՞նչ կապ ունի եռագույնը. միլիոնատեր Օհանյանը ներկայացրել է իր կայքի նոր դիզայնը
«Մուստանգ հայրիկի համար». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը անակնկալ է մատուցել հորը
Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը պատմել է մոր մահվան մասին
Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը «հայտնաբերել» է իր կնոջ փոքրիկ պատճենին
թեգերը:
Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ