08:47 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Ռուսաստանում գործող «Պլատոն» համակարգը, ավելի ճիշտ նրա անալոգը կարող է ներդրվել Հայաստանում

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է ավտոճանապարհները վճարովի դարձնել

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
233610

Ռուսաստանում գործող «Պլատոն» համակարգը, ավելի ճիշտ նրա անալոգը կարող է ներդրվել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին դիտարկել «Պլատոն» համակարգի նման վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը։ Այս մասին գրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներով` ՌԴ տրանսպորտի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմն առաջարկել է հայկական կողմին դիտարկել ռուսական «Պլատոն» համակարգի նման` Հայաստանում ավտոճանապարհներից օգտվելու համար վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նաև ընդգծել են տրանսպորտային ոլորտում համագործակցության կայուն զարգացումը, և մասնավորապես, «Վերին Լարս» անցակետի աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

Կողմերը քննարկել են նաև համատեղ ներդրումային ֆոնդ ստեղծելու հարցը, որը, մասնավորապես, կզբաղվի ՏՏ ոլորտում գործընկերության աջակցմամբ։ Գրիգորյանն ու Դիտրիխը համակարծիք են եղել այն հարցում, որ անհրաժեշտ  է մշակել ռուսական շուկա հայկական արտադրանքի մատակարարումներն ընդլայնելու հարցը։

թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    587
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    189
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    313