19:14 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Հայկական զրահաբաճկոն

Հայ գիտնականները փորձարկում են դիպուկահարների կրակի դեմ զրահաբաճկոնը

© Sputnik / Болат Шайхинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
55242

Զրահաբաճկոնը հաջողությամբ փորձարկվել է․հինգ մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակում է զրահաբաճկոնի փորձարկումները կրակի դեմ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ինստիտուտի (Հայաստանի ԳԱԱ) տնօրեն Տիգրան Զաքարյանը։ Զրահաբաճկոնն անցել է հրաձգային փորձարկումներ՝ հինգ մետրից այն դիմացել է Դրագունովի դիպուկահարային հրացանից կրակոցին։

«Առայժմ համաձայնագրեր չեն կնքվել պաշտպանության նախարարության հետ, բայց փորձարկումները շարունակվում են։ Եթե խոսքը գնա նոր սերիական արտադրության մասին, ապա անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ՝ թերությունները հաղթահարելու համար», — հավելեց նա։

Բացի այդ, ինստիտուտը կազմում է ռադիոլոկացիոն կայանի մոդել՝ արագ սկանավորման նոր ռադարով։

«Հիմա մենք կազմում ենք դրա դիզայնը, իսկ գալիք տարի, հնարավոր է, կհավաքենք նախատիպը», — հայտարարեց Զաքարյանը։

Հասկանալի պատճառներով՝ ավելի լավ է այս նախագծերի մասին քիչ բան պատմել, քան ամեն ինչ ասել։ Կարելի է հուսալ, որ մեկ-երկու տարի անց այս նախագծերը կվերածվեն պատրաստի սպառազինության և կհամալրեն զինված ուժերը, հավելեց նա։

Զրահաբաճկոնի մոդելը ցուցադրվել է Երևանում 2018թ-ի մարտին ArmHiTec ցուցահանդեսում։

Ըստ թեմայի

ArmHiTec 2018 պաշտպանական սպառազինության ցուցահանդես․ ինչով են զարմացրել հայերը․ տեսանյութ
«ArmHiTec 2018» . նորագույն և ամենակարող զենքեր
ArmHiTec 2018-ի այցելուներն առցանց ռեժիմով կտեսնեն Ադրբեջանի հետ սահմանը
ArmHiTec-2016. պաշտպանական տեխնոլոգիաների նորույթները
Հայաստանը ArmHiTec-2016-ում ներկայացրեց սեփական չկառավարվող հրթիռները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ