00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աստված նրանց առողջություն տա». ո՞ւմ են իրենց տանն ապաստան տվել Նիկոլ Փաշինյանն ու կինը

© Sputnik / Asatur YesayantsКвартира премьер-министра Армении Никола Пашиняна
Квартира премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը լրիվ անծանոթ մարդկանց են օգնել։ Նրանք իրենց նախկին բնակարանը վեց հոգանոց ընտանիքի են տրամադրել։ Այս տեղեկությունը արագ տարածվեց համացանցում ու ԶԼՄ–ներում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Sputnik Արմենիան որոշեց պարզել` ում է իր տանն ապաստան տվել «թավշյա հեղափոխության» առաջնորդը։

— Բարև ձեզ։ Մենք լրագրողներ ենք։ Կարո՞ղ եք մեզ ցույց տալ Փաշինյանների բնակարանը, – դիմեցինք շքամուտքի մոտ կանգնած մարդկանց։

— Ապացուցեք, որ լրագրող եք։ Մենք չգիտենք չէ՞, ով եք իրականում ու ի՞նչ եք ուզում մեր ազգի հերոսից, – ասացին Փաշինյանի հարևաններն ու կասկածանքով նայեցին մեզ։

Իսկ մենք, ինչպես ասում էր «Կովկասի գերուհու» հերոսը, դեռ բան չէինք արել, միայն ներս էինք մտել։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի նախկին բնակարանը
Квартира премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նախկին բնակարանը

Բացատրում ենք, որ եկել ենք այցելենք այն ընտանիքին, որին ապաստան են տվել Փաշինյանն ու կինը։ Բեյջերն ենք ներկայացնում ու մեզ ցույց են տալիս ճանապարհը։ Բնակարանն ամենավերևի` չորրորդ հարկում է։

Մեր առջև վանդակավոր դուռ է, որը հարկի երկու տներն է առանձնացնում։ Զանգն ենք տալիս, շան հաչոց է լսվում։ Հետո դուռը բացվում է, ու մենք գլուխը սրբիչով փաթաթած երիտասարդ կին ենք տեսնում։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի նախկին բնակարանի շքամուտքը
Квартира премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նախկին բնակարանի շքամուտքը

Իմանալով, որ լրագրող ենք` փորձեց խուսափել խոսակցությունից։

«Չէ, խնդրում եմ, չենք ուզում լուսանկարվել ու խոսել։ Ինչի՞ մասին խոսել։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սուրբ են, Աստված նրանց առողջություն տա։ Այսքանը», – ասում է նա։

Анна Акопян - Sputnik Արմենիա
Զվարճալի նվեր Փաշինյանի կնոջ համար. գանգրահեր «նմանակը» դուր է եկել Աննա Հակոբյանին

Քանի դեռ դուռը մեր առջև չի փակվել, հասցնում ենք ևս մի երկու հարց տալ։ Պարզվում է` ընտանիքնը վեց հոգուց է կազմված, նրանցից երկուսը դպրոցական տարիքի երեխաներ են։

Այս ընտանիքն ընդհանրապես ծանոթ չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի որևէ անդամի հետ, պարզապես դիմել էին նրա կնոջը` օգնություն ստանալու համար։ Ի պատասխան Աննա Հակոբյանն առաջարկել էր ապրել իրենց բնակարանում։

Կինը բարբառով չէր խոսում ու տպավորություն էր ստեղծվում, որ նա Երևանից է։ Շունը շարունակում էր հաչել, և նա ևս մեկ անգամ օրհնեց Փաշինյանին ու նրա կնոջն ու փակեց դուռը։

Այդ պահին հարևաններ էին անցնում։ Կանգնեցնում ենք նրանց ու նոր բնակիչների մասին հարցնում։ Պատասխանում են, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ։

«Մի երկու-երեք օր առաջ են այստեղ եկել, չգիտենք էլ` քանի հոգի են։ Միայն շան հաչոցն ենք լսել»։

Տղամարդկանցից մեկը, որը մեզ ներս չէր ուզում թողնել, ասում է, որ այդ ընտանիքի երեխաներից մեկը, հնարավոր է, աուտիզմ ունի։ Մնացածը հաստատում են`լսել են այդ մասին։ Բոլորը հույս ունեն, որ ընտանիքը շուտով կտեղավորվի ու վերջապես կծանոթանան։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի նախկին բնակարանի մուտքը
Квартира премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նախկին բնակարանի մուտքը

Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետի կինը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր քաղաքացիներին` խնդրելով բնակեցնել սոցիալապես անապահով ընտանիքներին դատարկ տներում։ Այն ժամանակ սոցիալական կայքերում նրան քննադատության ենթարկեցին, իբր ինքներդ օգնեք, այլ ոչ թե ուրիշներից պահանջեք։ Ինչպես երևում է, վարչապետի կինն առաջինն ինքը գնաց այդ քայլին։

Լրահոս
0