14:32 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

© Photo: Union of "Yerkrapah" official site
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (194)
23510

Որոշումն այսօր ընդունվել է Էջմիածնի ավագանու նիստում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ։

Նրան Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը կայացվել է այսօր` հուլիսի 24-ին, Էջմիածնի ավագանու նիստում:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասաց, որ փորձել են ֆեյսբուքով հարցում անցկացնել այս հարցի վերաբերյալ և պարզել էջմիածնեցիների կարծիքը, սակայն դժվար է եղել հասկանալ՝ հարցման մասնակիցների որ մասն է էջմիածնեցի:

«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, ես որպես իրավաբան դրա հետ համաձայն չեմ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելը իրավական հետևանքներ չի ենթադրում ու չի առաջացնում։ Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է և այդպես էլ դիտարկում է հանրությունը: Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը խիստ քաղաքային հարց է, որը քաղաքում առկա տրամադրությունները  հաշվի առնելով, պետք է  լուծել»,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ եթե Արցախի հերոսի կոչումից զրկելու հետ կապված հանրությունը ուներ խնդիր, որովհետև դա պատերազմական գործողությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի ցուցաբերած սխրանքներին էր վերաբերում և թերեւս ճիշտ կլինի դատաքննությունից հետո որոշում կայացնել, ապա այս պարագայում նույնը չէ:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22–ին Արթիկի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Արթիկի պատվավոր քաղաքացի կոչումից։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (194)

Ըստ թեմայի

Մնացականյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին. Արցախի ՊԲ–ին նվիրած մեքենաները չեն յուրացվել
Մանվել Գրիգորյանի որդիները փորձել են անցնել սահմանը. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի առողջությունը վատանում է. փաստաբան
Մանվել Գրիգորյանի որդին տեղափոխվել է Սոչի. ինչի՞ց է նա վախենում. «Ժողովուրդ»
Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը. «Ժամանակ»
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ