00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում շատ չեն կամրջից նետվողները, ինքնասպանության այլ ձևերն ավելի տարածված են

© Photo : official site of the MES of RAВ Ереване предотвращена попытка самоубийства
В Ереване предотвращена попытка самоубийства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա առաջին կիսամյակի տխուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ 100 ինքնասպանից մեկն է կամրջից նետվում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանում սխալ կարծիք է տարածված, թե շատացել են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործողների թիվը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ Նրա խոսքով` այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ԱԻՆ-ում արձանագրված 100 դեպքից միայն 1-ն է կամրջից նետվել։ Այս վիճակագրության մեջ հաշվառված չեն ինքնասպանության կանխված փորձերը։

«Հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության 100 դեպք, որից 73-ն ինքնասպանություն են գործել իրենց բնակարաններում` բնակելի շենքերում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակագրությունն աճել է 11 դեպքով»,- ասաց Խանգելդյանը։

Ինքնասպանություն գործած քաղաքացիներից 74-ը կախվել են, 13-ը ցած են նետվել տարբեր բարձրություններից, 3-ն ինքնասպան են եղել հրազենի կիրառմամբ, 3-ը` քիմիական նյութեր ընդունելով, 2-ը երակներն են կտրել, 1-ն էլեկտրահարվել է։

Ինքնասպանություն գործածների մեջ գերակշռում են տղամարդիկ, հիմնականում`40-60 տարեկան։ Անչափահասները 3-ն են` 1 տղա և 2 աղջիկ։

Վերջին դեպքերը փրկարարներին առավել շատ են անհանգստացնում։ Այս տարիքային խմբի շրջանում ինքնասպանության դեպքերը թեև շատ չեն, բայց նախորդ տարիների համեմատ աճի միտում է նկատվում։

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Կիևյան կամրջից տղամարդ է նետվել

Փոխարենը նվազել են վտանգավոր խաղերի հետևանքով տուժած երեխաների վերաբերյալ ահազանգերը։

Իսկ ընդհանուր առմամբ, 911 ծառայությունն այս տարի 645 526 ահազանգ է ստացել, որոնցից արտակարգ դեպքերին վերաբերել են միայն 13 626-ը։ 236-ի դեպքում զանգահարողները հոգեբանական աջակցության կարիք են ունեցել (մնացածը կա՛մ սխալ են զանգել, կա՛մ ցանկացել են տեղեկատվություն ճշտել)։

«Կան քաղաքացիներ, որոնց մտահոգում է իրենց երեխաների վարքը, ինչ-որ բան են ուզում ճշտել, կան քաղաքացիներ, որոնք ներանձնային խնդիրներ ունեն, զրուցակից են փնտրում։ Ոմանք ինքնասպանության են պատրաստվում և զանգում են, ասում` եթե այսպես լինի, ես այս քայլին կդիմեմ։ Մեր հոգեբանները զրուցում են նրանց հետ, հարկ եղած դեպքում` այցելում»,- ասաց Խանգելդյանը։

Փրկարարը նաև նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ջրահեղձման 2 դեպք։ Սևանա լճում մինչև հունիսի 31-ը խեղդվողներ չեն եղել։

Բնական աղետներից, մասնավորապես գարնանը Երևանում գրանված ուժեղ քամիներից այս տարի տուժել է մեկ քաղաքացի։ Անչափահասը ավտոմեքենայի մեջ է եղել այն պահին, երբ քամու հետևանքով ծառն ընկել էր ավտոմեքենայի վրա։ Երիտասարդը թեթև վնասվածք է ստացել։

Լրահոս
0