00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն գլանակ ծխելը չէ, որ կարգելվի. հակածխախոտային արշավը թափ է հավաքում

© Sputnik / Asatur YesayantsМинистр здравоохранения Армении Арсен Торосян в парламенте (5 июня 2018). Еревaн
Министр здравоохранения Армении Арсен Торосян в парламенте (5 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է բարելավել քաղաքացիների առողջության չափանիշները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանի բնակչության առողջության պահպանման մասին օրինագծերի նոր փաթեթը նախատեսում է ծխախոտի վաճառքի և գովազդի կանոնների զգալի խստացում։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, ազգային հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը։

Табачная фабрика - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ–ն ծխախոտի հայ արտադրողներին արտոնություններ է տվել. ե՞րբ են հարկերն աճելու

Նա նշել է, որ գովազդի և վաճառքի սահմանափակումները կտարածվեն ոչ միայն ծխախոտային արտադրանքի, այլ նաև էլեկտրոնային սիգարետի, էլեկտրոնային գաջեթների և նարգիլեի վրա:

Փորձագետը հավելեց, որ առաջարկներ են մտցվել վաճառակետերում ծխախոտի գովազդն ու արտադրանքն առաջ մղելու միջոցներն արգելելու մասին։

Բացի այդ, նախատեսված են անչափահասներին ծխախոտային արտադրանք վաճառելու դեմ պայքարի կոշտ մեխանիզմներ։

«Օրինագծերից մեկում ընկած է առողջության ցուցանիշների պահպանման և բարելավման սկզբունքը։ Մենք չենք ցանկանում վնաս հասցնել ծխախոտի արտադրությանը, բայց պետք է հարգել չծխողների իրավունքները», – ասաց Բազարչյանը։

Իր հերթին  Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ ծխախոտային մագնատների թիրախ են դառնում, առաջին հերթին, դեռահասները, ուստի պետք է դեռահասների շարքում սիգարետային արտադրանքի և գովազդի դեմ պայքարի կոշտ մեխանիզմներ մշակել։

Պետրոսյանը համոզված է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն և հատուկ հակածխախոտային ծրագիր, որը կհետաքրքրի հենց անչափահասներին։

Курильщик - Sputnik Արմենիա
Ծխելու համար տուգանքներն իրատեսակա՞ն են, թե՞ մատից ծծած. դեռ պետք է գնահատեն

«Պետք է պատմել չծխող դեռահասների հաջողության պատմություններ` կոտրելու համար այն կարծրատիպը, որ ծխելը հարգի է», – կարծում է նա։

Փորձագետը համարում է, որ պասիվ ծխելը բացառելու լավագույն մեխանիզմը փակ հասարակական վայրերում ծխելն արգելելն է և մեծ տուգանքները, որոնք կստիպեն ծխողներին մտածել հրաժարվելու մասին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ անձամբ շահագրգռված է իրավական ակտեր ընդունելու մեջ, որոնք կարգելեն ծխելը հասարակական վայրերում։

Նա նաև կոչ էր արել փորձագիտական խմբին ավարտել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի մշակումը, որը խոշոր տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում ծխելու համար։ Օրինագիծը մեծ իրարանցում և բուռն քննարկումներ է առաջացրել հասարակությունում։

Լրահոս
0