00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ վրացիների բաժինը պակասի. կսահմանվի՞ արդյոք նոր կարգ աջ ղեկով մեքենաների համար ՀՀ-ում

© Sputnik / Aram NersesyanПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աջ ղեկով մեքենաների սահմանափակումը գլխացավանք է դարձել շատերի համար, իսկ Վրաստանում՝ ուրախություն ղեկ տեղափոխող մասնագետների համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Լաուրա Սարգսյան․ Հայաստանում, հնարավոր է, սահմանվեն նոր կանոններ աջ ղեկով մեքենաների համար։ Այս մեքենաների ներկրման գործող արգելքը միայն լրացուցիչ անհարմարություններ է բերել Հայաստանի բնակչության մի մասի համար և դեպի Վրաստան գումարների արտահոսքի առիթ է դարձել։ Դրանում համոզված է Հայաստանում Autocom Japan ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

Օրերս Դավթյանը, համախոհների հետ միասին, վարորդների անունից հանդիպել է Հայաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ աջ ղեկով մեքենաների հարցով։ Աջ ղեկով մեքենաների կողմնակիցներն առաջարկել են նախարարության ներկայացուցիչներին, եթե չհրաժարվել նման մեքենաների ներկրման և շահագործման արգելքից, ապա թեկուզ «մեղմացնել» դրանց դեմ հայկական սահմանափակումները։

«Մեր առաջարկը կառուցողական է․ թող գոնե թույլ տան վարորդներին, որոնք գնել են աջ ղեկով մեքենաներ Ճապոնիայից, բերել դրանք Հայաստան և փոխել ղեկի տեղը մեր երկրում, այլ ոչ թե Վրաստանում», — ասաց Դավթյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նույնիսկ արգելքից հետո մարդիկ շարունակում են աջ ղեկով մեքենաներ գնել, քանի որ դրանք ավելի էժան են և որակյալ, քան ԱՄՆ-ի և Եվրոպայի մեքենաները։ Սակայն դրանց դեմ սահմանված «պատժամիջոցները» մի շարք անհարմարություններ են պատճառում Հայաստանի բնակչության մի մասին և օգնում լցնել Վրաստանի բյուջեն։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Աջակողմյան ղեկի վտանգը. Փաշինյանի կառավարությունը բացատրում է` ինչն ինչոց է

Վարորդները ստիպված են փոխել ղեկի դիրքը Վրաստանում։ Մեքենան իրավունք ունի տարանցիկ համարանիշներով գտնվել հարևան երկրում 60 օր, նշված ժամկետը լրանալուց հետո ամեն օր մարդիկ ստիպված են լինում վճարել 5 լարի տուգանք (մոտ հազար դրամ)։ Եվ այդպես մեքենան կարող է գտնվել Վրաստանի տարածքում լրացուցիչ 30 օր։

«Առաջին հերթին, վրացի վարպետները,  իմանալով Հայաստանում տիրող իրավիճակի մասին և այն, որ մեր երկրում անհնար է փոխել ղեկի դիրքը, կրկնակի բարձրացրել են գները։ Երկրորդ, մեքենաները հերթ են կանգնում ղեկը փոխելու համար, վարպետները չեն հասցնում կամ խնդիրներ են առաջանում պահեստամասերի հետ, արդյունքում այդ մեքենաները 60 օրից ավելի են մնում հարևան երկրում», — ասաց Դավթյանը։

Արդյունքում իրենց հերթին սպասելու յուրաքանչյուր օրվա համար վարորդները ստիպված են փող վճարել Վրաստանի պետբյուջե։ Դավթյանը վստահ է, որ իրենց առաջարկը տրանսպորտի նախարարությանը կառուցողական է․ թող իշխանությունները թույլ տան աջ ղեկով մեքենաների ներկրումը, սակայն պայման դնեն, որպեսզի մեկ ամսում կամ 40 օրում հասցնեն փոխել ղեկը։

«Այդպես գոնե մեր մասնագետները գումար կվաստակեն, այլ ոչ թե կհարստացնենք հարևան երկիրը», — ասաց Դավթյանը։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
«Աջ ղեկով» մեքենաների ճակատագիրը կամ ինչու «հայկական» մեքենաները կմնան Վրաստանում

Այսուհանդերձ, նա շարունակում է պնդել, որ ղեկը փոխելը վնասում է ավտոմեքենան և նրա համար կատարյալ որոշում կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունները թույլ տան շահագործել աջ ղեկով մեքենաները։

«Արգելք դնելով նրանք ստիպում են բնակչությանը գնել հին մաշված մեքենաներ թարմ ու էժան ավտոմեքենաների փոխարեն։ Դրանից երկրում ավտովթարները, միանշանակ, չեն նվազի», — ասաց նա»:

Տրանսպորտի նախարարությունում հաշվի են առել վարորդների առաջարկը։ Այս հարցի մասին վերջնական որոշում կընդունվի երկու շաբաթվա ընթացքում։

Լրահոս
0