00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերային թիթեռնիկներ. հայ մարմնավաճառների օրագրից

© AFP 2024 / VALERY HACHEДама легкого поведения
Дама легкого поведения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն խնդիրներից շատերը, այդ թվում՝ սոցիալական ոլորտում, դեռ առկա են։ Ի՞նչն է ստիպում հայ կանանց մարմնավաճառ դառնալ։ Մենք փորձել ենք դա պարզել՝ անմիջապես շփվելով հնագույն մասնագիտության ներկայացուցիչների հետ։

Ռոզա Մանուկյան, ՄՊՀ-ի մասնաճյուղի լրագրության ֆակուլտետի 2 կուրս

«Գիշերային թիթեռնիկների» երեք խավ․ ցածր, միջին, բարձր

«Էլիտար» աղջիկները մարդկանց խիստ սահմանափակ շրջանակի համար են հասանելի։ Նրանք թանկարժեք հագուստ են կրում, բարձրակարգ գեղեցկության սրահներ են այցելում և, ընդհանուր առմամբ, իրենց արտաքինին շատ են ժամանակ տրամադրում։ Նրանց հեշտ է շփոթել սովորական խնջույքներ սիրող երիտասարդ աղջիկների հետ, որոնք հաճախ են այցելում ակումբներ, բարեր ու քաղաքի այլ էլիտար հաստատություններ։ Որպես կանոն` այդ աղջիկները մի քանի լեզվի են տիրապետում, ստրիպ-պլաստիկա ու պարի այլ տեսակներ գիտեն։ Նրանցից շատերը բարձրագույն կրթություն ունեն։

Тюрьма - Sputnik Արմենիա
Դատապարտյալները ժամանակ են անցկացրել մարմնավաճառների հետ

Այսպես կոչված «միջին խավը» այն կանայք են, որոնք իրենք կարող են ընտրել հաճախորդներին։ Այսպիսի աղջիկները չեն աշխատում բորդելներում․ նրանք վաստակելու միջոց են փնտրում համացանցում կամ ակումբներում։ Որպես կանոն, նրանց արտաքինը կատարյալ չէ, սակայն նրանք բավականին գրավիչ տեսք ունեն։ Այդ աղջիկները կարող են հետաքրքիր լինել ոչ միայն ինտիմ ծառայությունների հարցում, այլև սովորական շփման մեջ։

«Ցածր խավը» կանայք են, ովքեր գրեթե բոլորի համար են հասանելի։ Նրանք սովորաբար տանջված տեսք ունեն, հագնվում են վառ, բայց անճաշակ ու նույնիսկ գռեհիկ։ Նույն բանը կարելի  է ասել դիմահարդարման մասին։ Այդ կանանց համար մեկ բան է կարևոր՝ գոյատևել այս աշխարհում։ Նրանք չեն առանձնանում դաստիարակությամբ ու առանձնապես շփման հմտություններ չունեն։

Օր առաջին

Գիշեր, փողոց, լապտեր․․․

Երևան, Լենինգրադյան մայրուղի, կեսգիշերն անց։ Ուժեղ անձրև է։ Մայրուղու մոտ թեթև հագնված 2 կին են նստած։ Հնարավորինս կարճ կիսաշրջազգեստ, կարճ շապիկ, բարձրակրունկ կոշիկներ։ Արտաքին տե՞սք։ Նրանց մասին սովորաբար ասում են. «Հետևից պիոներ, դեմից՝ թոշակառու»։ Մենք մոտ մեկ ժամ հետևում ենք նրանց մեքենայից։ Այդ ընթացքում ոչ ոք չկանգնեց, չմոտեցավ։

Հոգեբանները կարծում են, որ հաճախ կանանց մարմնավաճառության են դրդում սեփական ամուսինները՝ դա վաստակելու հեշտ միջոց համարելով։ Սակայն այդ կանայք փողոցում չեն կանգնում։ Որոշ պաշտոնապես չհաստատված տվյալներով (այս ոլորտում դժվար է խոսել հստակ թվերի մասին)՝ մարմնավաճառների թիվն ավելանում է երկրի բարդ տնտեսական վիճակի հետևանքով։

Полиция - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը՝ «Կամասուտրա ժամացույցի» և «մարմնավաճառների ու գործակալների» գաղտնի ցուցակի մասին

Հայաստանում գործում են կազմակերպություններ, որտեղ մարմնավաճառներն ամեն տարի կարող են բժշկական ստուգում անցնել։ Ըստ էության, «գիշերային թիթեռնիկների» մասին ամենաշատ տեղեկությունը հենց այստեղ է կուտակվում։

ՁԻԱՀ-ի հայկական ազգային հիմնադրամի նախկին աշխատակցուհին անանությունթյան սկզբունքով մեզ ասաց, որ շատ կանայք այդ քայլին դիմում են ցածր սոցիալական պայմաններից դրդված։ Սակայն լինում են դեպքեր, երբ ծնողներն են «բարի» խորհուրդ տալիս։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ աղջկան այդ քայլին դրդում է աղջկան գայթակղած ու լքած սիրեցյալը։ Հաշվի առնելով հայկական մտածելակերպը` շատերը դրանից հետո պարզապես կոտրվում են։ Իսկ հետո շարունակվում է ինչպես հարկն է։

Հոգեբաններն աղջիկներին մարմնավաճառության դրդող ևս մի քանի պատճառ են առանձնացնում։ Դա տղամարդուն մերժելու անկարողությունն է, սիրո որոնումը, ամուսնու կողմից դրսևորած ագրեսիան, թմրանյութերը։ Ոստիկանության մարմնավաճառության ու թմրամոլության դեմ պայքարող բաժնի նախկին աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ 90-ականներին մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկները 95,6%-ը Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդավիայից ու Բելառուսից էին։ Հիմա պատկերն այլ է․ նրանց մեծ մասը հայուհիներ են։

Օր երկրորդ

Ժամը գիշերվա մեկի մոտերն է։ Եղանակը լավն է։ Ծերեթելիի փողոցում մոտ քառասուն տարեկան (եթե ոչ ավելի) վեց կին են կանգնած։ Մեքենաները անտարբեր անցնում են։ Մի հինգ րոպեից հին «շեստրյորկա» է կանգնում։ Կարճ շորտերով ու սիգարետով կինը կռանում է ու սկսում է վարորդի հետ շփվել։ Նրան ինչ-որ բան դուր չի գալիս։ Նա ծամոնից մեծ փուչիկ է անում ու պայթեցնում է՝ ցուցամատը բարձրացնելով։ Մեքենան հեռանում է։

Порно на канале CNN - Sputnik Արմենիա
Մարմնավաճառի ծառայությունը վերածվել է... կողոպուտի

Հետո մեկը մյուսի հետևից թանկ մակնիշի մեքենաներ են կանգնում։ Աղջիկներն ուրախ թռվռալով մոտենում ու նստում են։ Մեկ ժամ անց Ծերեթելիում մարդ չկա։ Օրն իրոք հաջողակ էր։

«Գիշերային թիթեռնիկների» մշտական հաճախորդ, 25-ամյա Համլետը (անունը փոփոխված է) մեզ պատմեց, որ թեթևաբարո կանանց հետ հեշտ է շփվել, նրանք սիրալիր են ու անկաշկանդ. գրեթե ցանկացած տղամարդու հետ հեշտորեն լեզու են գտնում։ Հենց դա է գրավում Համլետին։

Նա խոստովանում է` պատմում է նրանց իր խնդիրների մասին ու ի պատասխան քնքշանք է ստանում։ Համլետի համար դա հոգեբանական թերապիայի նման մի բան է․ նրա հոգին են բուժում, բայց մի փոքր այլ միջոցներով։ Այդպիսի «թերապիայի» մեկ ժամն արժե 5000-ից 20 000 դրամ, իսկ մեկ գիշերը՝ 50 000։

Օր երրորդ

«Սկզբում վախենալու էր։ Առաջին օրը «աշխատանքի» ես գալիս ու չգիտես ինչ անես։ Թեև ամենադժվարը որոշումը կայացնելն է, դրանից հետո օրերը մեկու մյուսի նման են։ Վերջիվերջո կորցնում ես քեզ ժամանակի մեջ», — ասում է Անժելիկան (անունը փոփոխված է), որդ արդեն երկրորդ տարին է մարմնավաճառությամբ է զբաղվում։

Ի՞նչն է դրդել նրան։ Գումարի պակա՞սը։ Աղջիկն ասում է, որ այդպես նա շատ ավելի մեծ գումար է վաստակում, քան «շնորհքով աշխատանքով»։

«Կսովորեմ, մորս կօգնեմ ու վերջ կտամ սրան։ Կսովորեմ ու մարդ կդառնամ», — ասում էր` փորձելով վստահեցնել մեզ, կամ ավելի շուտ՝ իրեն։

Օր չորրորդ

Սրճարան Երևանի կենտրոնում։ Նստած լուսամուտի մոտ սպասում են մի աղջկա, որն իր մարմինը վաճառելով գումար է վաստակում։ Արտասահմանյան մակնիշի նոր մեքենա է մոտենում։ Մեկ րոպե անց 23-25 տարեկան աղջիկ է սրճարան մտնում։ Համեստ է հագնված, պարկեշտ տեսք ունի․ ամառային շրջազգեստ` մինչև ծնկներ, ոչ բարձր կրունկով կոշիկներ, խնամված երկար սև մազեր, գեղեցիկ մատնահարդարում ու թեթև դիմահարդարում։

Дама легкого поведения - Sputnik Արմենիա
Աղջիկներ «մատակարարող» հանցախմբին ձերբակալել են Թուրքիայում

«Ինչ գեղեցիկ է, երևի լավ ընտանիքից է», — մտածեցի ես ու աչքերս իջեցրեցի։ Ու որքան մեծ էր զարմանքս, երբ աղջիկն իմ սեղանին մոտեցավ։ Ներկայացավ։

«Ես թաքցնելու բան չունեմ, գրի ԿԱ-ՐԻ-ՆԵ, Կառա (բարձր ծիծաղ է հնչում սրճարանով մեկ)։ Կարինեն պատմեց, որ 15 տարեկանից է սկսել զբաղվել դրանով։ Հիմա արդեն տղամարդկանց իր տանն է ընդունում։ Դե սիրում եմ գեղեցիկ տղամարդկանց, ինչ արած, իսկ հաճելին օգտակարի հետ համատեղելուց լավ բան, էլ ի՞նչ կարող է լինել։ «Կարիերայի» սկզբում տղամարդիկ տարբեր էին, այդ թվում՝ նաև տգեղ։ Ես ընտրության իրավունք չունեի, իսկ հիմա ինքս եմ ընտրում՝ ում հետ լինեմ։ Հա ի՞նչ։ Իսկ նվերները, որոնք նրանք ինձ տալիս են, ես արժանի եմ դրանց։ Ո՞վ ինձ ինչ կարա ասի»,–պատմում է նա։

Իսկ վերջում ավելացնում է․ «Չես ուզում մեզ մո՞տ։ Տվյալներ ունես, մնացածը կսովորեցնենք»։ Ես միայն ժպտացի։

Դուրս ենք գալիս սրճարանից։ Ես կարճ շորտերով (շոգ է, չէ՞), վառ կարմիր մազերով, իսկ նա համեստ շրջազգեստով ու անմիջական ժպիտով։ Ես կանգառ եմ գնում, իսկ նա նստում է իր մեքենան ու հեռանում։

Այո, ինձ համար ամեն ինչ պարզ է․արտաքինը խաբուսիկ է։ Ո՞վ գիտի, ի՞նչ է երկար շրջազգեստի ու համեստ ժպիտի տակ։

Լրահոս
0