00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարքը կրկնել խորհուրդ չի տրվում. գիտնականի պատասխանը թունավոր ջուրը մտած պաշտոնյաներին

© Sputnik / Aram NersesyanЛагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանը «ծաղկեցնում են» նաև դրան մերձակա ռեստորանները. բացատրում է ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի նախագահը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սևանա լճում չի կարելի լողալ, չի կարելի դրա ջուրը խմել։ Արձագանքելով  «Սևան» ազգային պարկի տնօրենի, առողջապահության նախարարի և Գեղարքունիքի մարզպետի սևանյան PR քայլերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Министр здравоохранения Армении Арсен Торосян в парламенте (5 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արսեն Թորսյանը փորձարկել է Սևանի ջուրը. հետևանքներն ու օգտատերերի արձագանքը. տեսանյութ

«Այդ ջրիմուռների բջիջները թունավոր են»,– ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու մասնագետը։

Նա նշեց, որ վերջին անգամ Սևանը ծաղկել է 2006թ–ին, բայց ոչ այն չափով, ինչ այս տարի։ Պատճառն, ըստ նրա, միայն բարձր ջերմաստիճանը չէ։

Սևանի ափամերձ հատվածներում, Յուրի Ջավադյանի տեղեկություններով 2400 հանգստի ու սննդի կետ կա, որոնք իրենց լվացքի և լվացված ամանեղենի ջրերը լցնում են լիճը։ Օճառի և մաքրող հեղուկների մեջ մեծ քանակությամբ ֆոսֆոր կա, որն էլ հանգեցնում է  լճում ֆոսֆորի բարձր բաղադրությանն ու բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ լճի ծաղկմանը։

«Պրոցեսն արդեն սկսում է հետ գնալ։ Ջրիմուռները կմեռնեն, բայց դրանք կմնան ջրի հատակին։ Ձկները կուտեն, ձկներին դրանից ոչինչ չի լինի, բայց ձուկ ուտողներին վտանգ կսպառնա»,– ասաց Ջավադյանը` ընդգծելով, որ կարևոր խնդիր է Սևանը ոչ թե ջրիմուռներից, այլ աղտոտումից փրկելը։

Ինչ վերաբերում է Սևանին հարակից խոշոր բնակավայրերի մոտ կառուցված մաքրման կայաններին։ Դրանք Սևանի հանձնաժողովի նախագահի խոսքով, 100  տոկոսով չեն մաքրում կեղտաջրերը։

«Վարդենիսում 20 տոկոսով է  իրականացնում։ Կառուցել ենք, հսկայական փողեր ենք ծախսել, 20 տոկոսով է մաքրում, Մարտունիում` 60, Գավառում` 65։ Իսկ, քանի որ այս տարի ձյան պաշարներ էլ չենք ունեցել, գետերի ամբողջ ջուրը, որ վերցնում են ոռոգման նպատակի համար, փաստորեն գետերում միայն կոյուղաջրեր են մնում, որոնք հոսում են դեպի Սևան»,–ասաց մասնագետը։

Директор национального парка Севан выпил воду из озера - Sputnik Արմենիա
«Ընտիր ջուր ա, խմեք». ազգային պարկի տնօրենը խմում է Սևանի ջուրը և հյուրասիրում մյուսներին

Հիշեցնենք, Սևանա լճում ավելացել է կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա։ Օրեր առաջ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր դրանից։ Նրա օրինակի հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն էլ, վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճը` լողալու։

Մինչ այդ, սակայն, առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ ծաղկած ջրերում լողալուց:

Լրահոս
0