07:50 17 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.64
  • EUR549.38
  • RUB7.23
Հավի միս

Սառեցված թռչնամսում սալմոնելա է հայտնաբերվել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
600 0 0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է վտանգավոր թռչնամսի արտադրողների ու ներմուծողներ ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան խանութներում վաճառվող թռչնամսի որոշ խմբաքանակներում հայտնաբերվել են վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի տարրեր։

Այս մասին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հրապարակելով նաև վտանգավոր ճանաչված ապրանքանիշների ցանկը, որոնցում ՄԱՖԱՄ և սալմոնելա է հայտնաբերվել։

Դրանք են Ռուսական արտադրության և «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ–ի ներմուծած սառեցված հավ ամբողջական «Բայսադ» հավերը, «Սագաս» ՍՊԸ ներմուծած ռուսական «Պտիցեկոմբինատ» գործարանի արտադրության սառեցված հավի թևերը, «Ալեքս Հոլդինգ» –ի ներմուծած բրազիլական «Ագրիկոլա Ջանդել» ֆիրմայի հավերը, «Միթ Իմփորթ» ՍՊԸ ներմուծած ուկրաինական «Ագրոովեն» ֆիրմայի սառեցված հավի թևերն ու «Սագաս» ՍՊԸ ներմուծած նույն ֆիրմայի հավի սառեցված բդերը։

ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգադրագրել է կասեցնել վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը և ոչնչացնել դրանք։

Թռչնամսի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են։ Տեսչական մարմինը խոստանում է դրանց տվյալները հրապարակել առաջիկայում։

Ըստ թեմայի

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը շուկայից հետ է կանչել ավելի քան 30 տոննա հավի միս
Սննդամթերքի հայ արտադրողները ծանոթացել են արտահանման նոր պայմաններին
Սննդամթերքի անվտանգության համակարգում վարչարարությունը կնվազի
Հայաստանը պատրաստ է ավելացնել դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման ծավալները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ