21:13 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Սոչի

Սոչիի բնակիչը փոխել է ճանապարհային նշանը. տեսանյութը «պատերազմ» է հրահրել համացանցում

© Sputnik /
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28410

Ավելի խիստ օգտատերերը նույնիսկ հայտնել են, որ պետք է պատժել նաև տեսանկարահանումն իրականացրած անձին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Սոչիի բնակիչը սոցցանցերի օգտատերերին զարմացրել է իր ինքնատիպ մոտեցմամբ. տղամարդը հարմարավետության համար ներկել է ճանապարհային նշանի մի հատվածը և հոծ գիծը վերածել կետագծերի։ Զվարճալի տեսանյութը հրապարակվել է Krasnodar.pro-ի Instagram-ի էջում։

Նշենք, որ տեսանյութը նկարահանվել է օգոստոսի 9-ի լույս օգոստոսի 10-ի գիշերը։

Օրինապահ օգտատերերից շատերը հնարամիտ ավտովարորդին մեղադրել են ճանապարհային նշանն ինքնակամ փոխելու համար։

Ոմանք նույնիսկ վստահեցրել են, որ պետք է պատժել նաև նկարահանողին. «Որևէ մեկը նկատե՞լ է, որ տեսանկարահանող մարդը հանդիպակաց երթևեկելի մասում է կանգնած։ Նրան պետք է զրկել վարորդական իրավունքից»։

Սակայն մյուսներն աջակցել են տղամարդուն` հայտարարելով, որ միայն այդպես է հնարավոր պայքարել ճանապարհային ոստիկանության դեմ, «որը ճանապարհային գծերն անտրամաբանորեն է գծում»։

Ըստ թեմայի

Հայ և իրանցի վարորդներին կազատեն ոլորաններից, բայց կխնդրեն մի քիչ վճարել
Օսիպյանն աղբ նետող վարորդին հորդորում է, որ նետած աղբը վերցնի գետնից. տեսանյութ
Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել

Գլխավոր թեմաներ