00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձել են որսալ Պետրոսյանին և պարզել, որ նա միայն ավտոկայանատեղիով է ներսուդուրս անում

© Sputnik / Алексей ТихомировЗдание на 1-ом Зачатьевском переулке, Москва
Здание на 1-ом Зачатьевском переулке, Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ` Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը կիսելու վեճի առարկա են դարձել անշարժ գույքի օբյեկտները` բնակարանները, տները, հողատարածքները։ Սակայն երևակայական քմ–ներ պատկերացնելը մեկ հարց է, դրանք տեսնելը` այլ հարց։ Թեկուզ կես աչքով։

Լև Ռիժկով, Sputnik

Sputnik-ի թղթակից Լև Ռիժկովն ու լուսանկարիչ Ալեքսեյ Տիխոմիրովը զբոսնել են «պետրոսյանական վայրերով» և որոշել են զրուցել հայտնի երգիծաբանի հարևանների հետ։ Կամ հենց Եվգենի Պետրոսյանի։ Մտածել են` մեկ էլ տեսար, բախտը ժպտաց։

Կերակուրը տանն է պատրաստում

Նախևառաջ մենք գնում ենք Սեչենովսկի նրբանցքում գտնվող տուն։ Այդ շենքում, բաց աղբյուրների տվյալների համաձայն, երգիծաբանը 138, 92 և 64 քմ ունեցող երեք բնակարան ունի։

Հին շենք է` առանց ճարտարապետական հատուկ շռայլությունների, բայց մի մեծ առավելություն ունի. գտնվում է Մոսկվայի ամենակենտրոնում։

© Sputnik / Алексей ТихомировՍեչենովսկի նրբանցքում գտնվող տունը
Здание 9 на Сеченовском переулке, Москва - Sputnik Արմենիա
Սեչենովսկի նրբանցքում գտնվող տունը

Կյանքն այստեղ ամենևին նման չէ քաղաքի ծայրամասերի կյանքից։ Այնտեղ նստարաններին նստած տատիկներ կան, որոնք երբեմն տեղեկատվության արժեքավոր աղբյուր են դառնում։ Իսկ Մոսկվայի կենտրոնում նման բան չես տեսնի։

Տունը պաշարված ամրոցի է նման։ Բոլոր մուտքերը փակված են դարպասներով, իսկ շենքի շուրջբոլորը տեսախցիկներ են տեղադրված։ Մարդկանց թիվը քիչ է։ Եթե ինչ-որ մեկին էլ տեսնում ես, ապա նա դարպասից այն կողմ է անցնում ամենագնացով։

Շենքի դիմաց` ճանապարհի մյուս կողմում, սրճարան եմ նկատում։ Ինչ իմանաս, գուցե Եվգենի Վահանովիչն այնտեղ է մտնում որևէ բան համտեսելու։ Սրճարան կոչվող հաստատությունը ներսից կովկասյան թանկարժեք ռեստորան է հիշեցնում։ Միևնույն ժամանակ սրճարանում ոչ ոք չկա։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (3 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մութ կողմերը. 1.5 միլիարդը կարող է ֆեյք լինել

Հայտնվում է մատուցողուհին։ Ակնհայտ է, որ նա Կենտրոնական Ասիայից է։ Ասում ենք, որ մենք լրագրողներ ենք, հայտնի մարդկանցից մեկի մասին տեղեկություն են փորձում իմանալ։

«Հայտնիներ ունենք, — ասում է մատուցողուհին։ — Երգիչ է մեզ մոտ գալիս ճաշելու, վերջերս ձայնասկավառակ է թողարկել»։

«Իսկ Պետրոսյա՞նը», — հարցնում ենք մենք։

«Ես վերջերս եմ աշխատանքի ընդունվել, —դեմքը ծամածռում է մատուցողուհին։ — Չեմ ճանաչում նրան։ Հավանաբար կինը նրա համար տանն է պատրաստում»։

«Կինը նրան լքել է», — ասում ենք մենք։

«Թող մեզ մոտ գա, — ասում է մատուցողուհին։ — Բիզնես-լանչեր ունենք։ Թանկ չեն։ Փոխանցեք նրան»։

Սովորական տուն

Վերադառնում ենք նրբանցք։ Եվ ահա այստեղ սենսացիա որսացողներիս բախտը բերում է։ Մեզ պետք եղած շենքից ինչ-որ աշխատող է դուրս գալիս ծխելու։ Արևելյան արտաքինով է, բայց փոր ունի։

Նրան ենք մոտենում։ Իսկ նա մեզ վաղուց է նկատել։ Մոտենում ենք և ասում. «Լրագրող ենք։ Պետրոսյանին ենք հյուր եկել։ Թույլ տվեք բակ մտնել»։

Նա կասկածելի հայացքով նայում է մեզ. «Չեմ կարող ձեզ ներս թողնել։ Արգելված է մեզ։ Շուրջբոլորը տեսախցիկներ են դրված։ Ոչ»։

Владимир Жириновский - Sputnik Արմենիա
«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին

Եվ հանկարծ արևելյան արտաքին ունեցող այդ մարդու դեմքն այլայլվում է, որովհետև բակ է մտնում սև ջիպը, որում ամենայն հավանականությամբ նստած է ղեկավարությունը։ Դարպասները բացվում են։ Եվ առիթից օգտվելով` խիզախ լուսանկարիչ Ալեքսեյը ներս է խցկվում։ Բակում առանձնահատուկ ոչինչ չկա։ Ամեն ինչ շատ մաքուր է, ավտոմեքենաներ են կանգնած, հավանաբար ինչպես Մոսկվայի բոլոր բակերում։

Մեր ներխուժումը նկատում է ասիացի զրուցակիցն ու բղավում է Ալեքսեյի վրա. «Գնա այստեղից»։

«Իսկ որոնք են Եվգենի Վահանովիչի պատուհանները», — հարցնում ենք մենք։

«Պատուհան չկա»։

«Ինչպե՞ս չկա»։

Պարզվում է, որ ռուսական հումորի մաեստրոն ամենևին էլ այստեղ չի բնակվում։ Նրա բնակարանը Զաչատևսկի առաջին նրբանցքում է` այստեղից քիչ հեռու։

Ճանապարհին որոշում ենք զանգահարել, և խորհուրդ ստանալ Մոսկվայի կենտրոնի յուրաքանչյուր շենքի պատմությունն իմացող բանաստեղծ, լրագրող և բլոգեր Ամիրամ Գրիգորովից։

«Հեղափոխությունից առաջ այդ նրբանցքը Պոլուեկտով էր կոչվում, — պատմում է Գրիգորովը։ — Իսկ Սեչենովսկի անվանեցին, քանի որ այստեղ` N6 տանը, ապրել է մեծն բժիշկն ու հոգեբանը։ Իսկ №9 տունը սովորական տուն է, 1901 թվականին են կառուցել, աղյուսից է, նկուղ ունի, 38 բնակիչների համար է նախատեսված։ Պատմության մեջ նրա մասին որևէ հետաքրքիր բան չի նշվում»։

«Ոսկե մղոն»

Զաչատևսկի առաջին նրբանցքը բավականին փոքր է։ Այնուամենայնիվ, սա իսկական մոսկովյան «ոսկե մղոն» է։ Անշարժ գույքն այստեղ շատ թանկ է։ Մոլոչնի նրբանցքի տներից մեկում է բնակվում «Ռոսօբորոնէքսպորտի» գործով նախկինում անցնող Եվգենիա Վասիլևան։ Այս տան բնակարանները արևելյան Եվրոպայում ամենաթանկ բնակարաններն են համարվում։ Սակայն Եվգենի Պետրոսյանը Մոլոչնի նրբանցքում չի բնակվում, այլ մոտավորապես 100 մետր այն կողմ։ Եթե օրինակ սարերի հետ համեմատելու լինենք, ապա Վասիլևայի տունը Էվերեստն է, իսկ կողքին մյուս 8000-մետրանոցներն են, որոնք նվաճելու մասին հասարակ մարդ նույնիսկ երազել չի կարող։

Առաջին մարդիկ, որոնց տեսնում ենք մենք, երբ հայտնվում ենք այս էլիտար թաղամասում, լուսանկարիչներն են։ Նրանք շատ են, իսկ լուսանկարում են… Ոչ, ամենևին էլ ոչ Պետրոսյանին, այլ մի շատ գեղեցիկ աղջկա։ Երևի ֆոտոմոդել է։

«Չգիտե՞ք` որտեղ է այստեղ ապրում Եվգենի Վահանովիչը», — հարցնում ենք մենք։

«Տեղացի չեմ», — ասում է աղջիկը։

Իսկ մեկ այլ կին` հասարակ զգեստով, պատրաստակամությամբ մատնացույց է անում Եվգենի Պետրոսյանի տունը։ Պարզվում է` նա այնտեղ հավաքարար է աշխատում։

«Հենց Պետրոսյանի մո՞տ», — ուրախանում ենք մենք։

«Ես նրան նույնիսկ չեմ տեսել, — ասում է կինը։ — Այնտեղ բնակիչները շատ են»։

Տունը հսկայական է, գերժամանակակից և միևնույն ժամանակ անհեթեթ։ Այստեղ և՛ շատրվաններ կան, և՛ հսկայական սրահ, որտեղ հաղթանդամ անվտանգության աշխատակիցներ են նստած։ Նրան կողքով անցնել հնարավոր չէ։

© Sputnik / Алексей ТихомировԶաչատևսկի նրբանցքում գտնվող շենքը
Здание на 1-ом Зачатьевском переулке, Москва - Sputnik Արմենիա
Զաչատևսկի նրբանցքում գտնվող շենքը

Սակայն կարելի է զրուցել մարդկանց հետ։ Շրջում ենք շենքի մերձակայքում։ Մեզ ոչ ոք չի վռնդում։ Գուցե հենց այդ ժամանակ պատուհաններից մեզ է նայում Եվգենի Վահանովիչը։

«Ինչպե՞ս է ծառայությունը», — մեզ է հարցնում տանից դուրս եկող ինչ-որ տղամարդ։ Ակնհայտ է, որ այստեղի բնակիչ չէ, բայց անվտանգության աշխատակցի համազգեստով էլ չէ։

«Կանգնած ենք, — ասում ենք մենք։ — Պետրոսյանին ենք որսում»։

«Դուք նրան այստեղ երբեք չեք տեսնի, — ցավակցական տոնով ասում է տղամարդը։ — Նա այստեղ պարզապես չի լինում»։

«Մի՞թե նա իր բնակարանից դուրս չի գալիս»։

Պարզվում է, որ Եվգենի Պետրոսյանն ավտոկայանատեղիով է ներսուդուրս անում։ Այնտեղ նստում է իր ավտոմեքենաներից մեկը և հեռանում։ Իսկ պահակակետում նրան նույնիսկ չեն էլ տեսել։

«Տան մասին միայն մի բան կարող եմ ասել, որ այն կառուցվել է 90-ականներին, — պատմում է մեզ բանաստեղծ և լրագրող Ամիրամ Գրիգորովը։ — Նախկինում դրա տեղում 3 տուն էր կանգնած։ Մեկ-երկու հարկանի տներ էին, արհեստանոցներ, քաղաքային կալվածատներ։ Այստեղ հին քնկոտ Մոսկվան էր։ Դպրոց, խանութ, տների միջև լվացքի պարաններ էին քաշած, ժանգոտում էր եռանիվ մոտոցիկլետը, նստարաններին տատիկներն էին նստած, տեղի արբեցողները խմում էին, խելացնոր բարդիներ էին աճում, և լռություն էր տիրում»։

Ամիրամ Գրիգորովի խոսքով` հենց այս թաղամասում է անցյալ դարի սկզբին ապրել Ֆյոդոր Շալյապինը։ Այստեղ է նրա դիմանկարը նկարել մեծն նկարիչ Վալենտին Սերովը։ 1917 թվականից առաջ այստեղ է ապրել նաև Աննա Ախմատովան, որն այս տեղանքին նվիրված բանաստեղծություն է գրել։

Լրահոս
0