07:37 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34610

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ երեխան պետք է հասարակ ու հարմար հագուստով գնա դպրոց։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Որևէ մեկը չի կարող դպրոցական երեխային սև ու սպիտակ հագուստ պարտադրել։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բացառություն կարող են լինել այն դեպքերը, եթե ծնողական խորհուրդը հավաքվի և որոշի, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագնեն։ Մյուս բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել»,- ընդգծեց նախարարը։

Արայիկ Հարությունյանն ավելացրեց նաև` դա չի նշանակում, թե պետք է ողջախոհության սահմաններից դուրս գալ։

«Երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնի»,- ասաց նախարարը։

Հարությունյանն ընդգծեց` որևէ մեկը սև ու սպիտակ հագուստը չի արգելել։ Նա խորհուրդ տվեց այս թեման այլևս չշահարկել։

Ըստ թեմայի

Նախարարը երկընտրանքի առաջ. արգելել հեռախոսները դպրոց տանել, թե՞ ոչ. ի՞նչ է առաջարկում նա
Կրթության և գիտության նախարարը ծրագրում է այս պաշտոնում ամենաքիչը 3 տարի էլ աշխատել
«Կոչ եմ անում զերծ մնալ նման ուղղորդումներից». նախարարը դիմել է բուհերի ղեկավարներին
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ