16:04 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Կառավարական 3–րդ շենք

Ռումբի կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզ է

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1562)
253 0 0

Պարզվում են դեպքի հանգամանքները, կատարվում է քննություն։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այսօր Կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի ահազանգ արած քաղաքացու ինքնությունը պարզվել է։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։

«Ահազանգողի ինքնությունը պարզվել է, պարզվում են դեպքի հանգամանքները, կատարվում է քննություն»,-մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:Աշխատակիցները տարհանվել են։Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1562)

Ըստ թեմայի

Սպառնում է պայթեցնել նախարարության շենքը. աշխատակիցներն արագ տարհանվում են
9-ամյա տղան՝ ռումբի մասին ահազանգի հեղինակ. ի՞նչ է տեղի ունեցել Թալինում
Հայ փրկարարները մեկնել են Թալին՝ դպրոցում տեղադրված ռումբի հետքերով
Տարօրինակ դեպք Սևանում. կեսգիշերային ահազանգ` ռումբի մասին
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ