00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կփայլի իր ֆրանսերենով. անկեղծանում է Աննա Հակոբյանը

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян во время гала-концерта на Красной площади (13 июня 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян во время гала-концерта на Красной площади (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի կինը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա անհրաժեշտ է համարում հին ու նոր համայնքների միացումը։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ֆրանսերենին, այնպես որ նա պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այս մասին RFI ֆրանսիական ռադիոկայանի եթերում ասել է նրա կինը` Աննա Հակոբյանը։

Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11–12–ին։

Պարզվում է` վարչապետի կինն էլ է դպրոցում ֆրանսերեն անցել, բայց պրակտիկայի պակասի պատճառով լավ չի հիշում։ Սակայն նա համոզված է, որ կկարողանա արագ վերականգնել գիտելիքները։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, նա ֆրանսերենին շատ ավելի լավ է տիրապետում, քանի որ համալսարանում է ուսումնասիրել լեզուն, վստահեցրել է Աննա Հակոբյանը։

Супруга премьер-министра Армении Никола Пашиняна - Анна Акопян на премьере Гаяне в Большом театре - Sputnik Արմենիա
Պալատական շքախումբ չի լինելու.Փաշինյանի կինը ծանոթներին հետ է վարժեցրել վատ սովորությունից

Հակոբյանը Ֆրանսիայում է ոչ պաշտոնական այցով։ Այցի ընթացքում նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ուղևորությունը, կարելի է ասել, հանկարծակի է եղել. դեռ մեկ տարի առաջ ընտանիքի ընկերը Փաշինյաններին Փարիզի ուղևորություն է նվիրել։ Այն ժամանակ չի ստացվել գնալ, բայց հիմա Աննան` արդեն երկրի առաջին տիկնոջ կարգավիճակում, որոշել է բաց չթողնել այդ հնարավորությունը։ Ու հաճելին օգտակարի հետ համադրելու համար հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։

Աննա Հակոբյանի դիտարկմամբ` հին ու նոր համայնքները (գաղթականների առաջին ալիքը, որը Ցեղասպանությունից փրկվելով է Ֆրանսիա գնացել, ու երկրորդ ալիքը, որը ԽՍՀՄ–ի փլուզումից հետո է լքել Հայաստանը) միշտ չէ, որ ընդհանուր լեզու են գտնում։

«Կարծում եմ` սա իսկապես խնդիր է, որը պետք է լուծել, և դա, իհարկե, պետք է արվի Հայաստանի օժանդակությամբ։ Պետությունը պետք է օգնի նրանց ընդհանուր լեզու գտնել, քանի որ նրանց նպատակներն ու ցանկությունները համընկնում են», – նշել է նա։

Նա ընդգծել է, որ հայ համայնքի ներկայացուցիչները լավ են տեղեկացված Հայաստանում ընթացող գործընթացներից, բայց մեր երկրի բնակիչներն այդքան լավ տեղյակ չեն հայ համայնքներից։ Հակոբյանը համոզված է, որ հայ հասարակությունը սեփական խնդիրներով է մտահոգված ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մարդիկ հասցնեն նաև հետևել սփյուռքի կյանքին։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է հարցնում հայրենակիցներից

«Մեր հայրենակիցները լիովին աջակցում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու այդ հեղափոխության կրողներն են։ Դա նաև իրենց հեղափոխությունն է։ Նրանք մաս են կազմել հեղափոխության նույնիսկ հեռու լինելով», – ասել է նա։

Հակոբյանը ներկայացրել է նաև «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որի հիմնական խնդիրը ոչ թե հակամարտության լուծումն է, այլ խաղաղության հաստատումը։ Նա համոզված է, որ դրա համար ժամանակ է հարկավոր, իսկ արշավն ուղղված է նրան, որ չլինի հրաձգություն, պատերազմ ու զոհեր։

Հուլիսի վերջին Մոսկվա այցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել էր Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովային։ Այնտեղ կայացել էր նաև նրա հանդիպումը տարբեր ոլորտների ներկայացուցիչ հայտնի կանանց հետ։ Վարչապետի կինը ներկայացրել էր իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավն ու խնդրել է ընկալել իր խոսքերը բացառապես որպես մոր ու կնոջ խոսքեր։ Նա նշել էր, որ այդ նախաձեռնության հիմնական առաքելությունն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելն է։

Լրահոս
0