06:11 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Երկու շաբաթ առաջ վիրահատել են երկու տարեկան երեխայի։ Բացառիկ վիրահատությունից հետո նրա վիճակը կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների փոխպատվաստում են կատարել։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանը։

Տարեսկզբին երեխայի մոտ ախտորոշել են 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա, քիմիաթերապիայի երկու փուլից հետո վերցրել են ցողունային բջիջները, իսկ երկու շաբաթ առաջ` ինքնափոխպատվաստում (աուտոտրանսպլանտացիա) են արել։ Դանիելյանն ավելացրեց, որ վիրահատությունն արել են Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ։

«Այս պահին երեխայի վիճակը կայուն է։ Պատրաստում ենք դուրս գրել նրան, բայց դեռ երկար ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ», — նշեց Դանիելյանը։

Եվս մեկ երեխայի պատրաստում են վիրահատության։

Ինչպես նշեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ցողունային բջիջների ինքնափոխպատվաստումը շատ բարդ գործընթաց է, և դրա արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք։ Նախարարի կարծիքով` երեխայի վիրահատությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բժիշկները ոչնչով չեն զիջում օտարերկրացի բժիշկներին։

Թորոսյանը հայտնեց, որ հիմա պետությունը փորձում է հասկանալ` թանկարժեք ընթացակարգի որ մասը կարելի է փոխհատուցել, քանի հիվանդ կարող է ստանալ անվճար կամ մասամբ անվճար բուժում։ «Երեխաների հարցում հիմնադրամներն ամբողջությամբ վճարում են բուժման ծախսերը»,- եզրափակեց նա։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդեն ստացել է տարածաշրջանայինի կարգավիճակ։

Ողնուղեղի փոխպատվաստումն անցկացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուր լեյկոզի, լիմֆոմայի, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի և ձեռքբերովի իմունոդեֆիցիտի բուժման դեպքում։

Ըստ թեմայի

Հայ վիրաբույժը տեսականորեն պատրաստ է դեմքի փոխպատվաստման վիրահատություն անել
Հայկական քիթն ու պլաստիկ վիրահատությունների աճող նորաձևությունը
Աչքի տեղը հոնքն են հանում կամ վահանաձև գեղձը բուժելու փոխարեն վիրահատում են
Ժամանակակից վիրահատության միտումները. ինչն են վիրահատում հայերը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ