01:40 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Երևանի կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում կփորձեն օգնել առողջական խնդիր ունեցող երեխաներին

© Sputnik / Rouben Abrahamyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի անվճար պարապմունքները:

ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. Գործունեության թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները՝ Երևանի կենդանաբանական այգին հանձնառություն է ստանձնել նաև օգնելու առողջական պրոբլեմներ ունեցող երեխաներին:

Կենդանաբանական այգում գործող ձիարշավարանում նախորդ տարիներին կազմակերպվել են հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Շարունակելով այդ ավանդույթը Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է գրանցվելու անվճար պարապմունքների համար:

Հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կոնտակտը (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե):

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել +374 98 85-70-92 հեռախոսահամարով կամ գրել edu@yerevanzoo.am էլ. փոստին:

Միաժամանակ Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ