00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես տիկին Մարիետայի երազանքն իրականացավ Ծերերի տանը

© Sputnik / Armenuhi MkhoyanМариета Мандалян в доме престарелых имени Виктора Гюлбенкяна
Мариета Мандалян в доме престарелых имени Виктора Гюлбенкяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կինը տարիներ շարունակ ապրել է վարձակալած տներում։ Միակ երազանքը եղել է ծերության տարիներին այդ հոգսից ազատվելը։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արդեն 5 ամիս է` տիկին Մարիետան իրեն աշխարհի ամենաերջանիկ կինն է համարում: Տարիներ շարունակ բնակարան վարձակալելուց հետո այլևս չի մտածի` ծերության թոշակով մի ամբողջ ամիս սնվի, կոմունալ վճարումներն անի, թե տան վարձը տա: 69 տարեկան Մարիետա Մանդալյանն ապրիլի 20-ից դարձել է Ախուրյանի նորաբաց Ծերերի տան անդամ:

Регина Арустамян с детьми Карине и Ашотом в новой квартире - Sputnik Արմենիա
Գյումրիում ևս մեկ ընտանիք այլևս վագոն-տնակում չի ապրի. նրանք արդեն քարե պատեր ունեն

Ամուսինը վաղուց է մահացել, որդի ունի, բայց ճակատագրի բերումով նա բնակվում է ՌԴ-ում։ Տիկին Մարիետան ասում է` «հազիվ է կարողանում իր գլուխը» պահել, բայց չի դժգոհում. որդին աշխատելու նպատակով է գնացել ՌԴ, հետո ընտանիք է կազմել ու մնացել այնտեղ: Հնարավորության դեպքում զանգում է, հարցնում մոր որպիսությունը, բայց հնարավորություն չունի մորը ՌԴ տանելու. ինքն էլ այնտեղ է վարձով ապրում:

Թեև Մարիետան բնակարան չունի, բայց անօթևան չի համարվում. ժամանակին ամուսնու ընտանիքը բնակարան է ստացել, իսկ ըստ գործող օրենքի` ինքը ևս ունենալով նրանց հետ նույն տան գրանցում` անօթևան չի համարվել, չնայած վաղուց արդեն նրանց հետ չի ապրում: Երկար ժամանակ՝ ավելի քան 15 տարի, այս կամ այն տունն է վարձակալել, բայց վարձակալության արժեքի բարձրացման հետևանքով այլևս թոշակը չի բավականացրել: Միակ երազանքը ծերության տարիներին գոնե այդ հոգսից ազատվելն էր:

«Պատահաբար իմացա այս հաստատության մասին: Ծանոթներս առաջարկին ես էլ համաձայնեցի… Ու չեմ կարող նկարագրել, թե որքան գոհ եմ»,- պատմում է տիկին Մարիետան։

Հետո ավելացնում է` այստեղ հոգսից հեռու, անհոգ և ուրախ ենք:

© Sputnik / Armenuhi MkhoyanԾերերի տուն
Дом престарелых имени Вортика Гюлбенкяна - Sputnik Արմենիա
Ծերերի տուն

«Չենք մտածում ոչ մի բանի մասին, հարմարությունների մասին երազել նույնիսկ չէի կարող։ 3 անգամ սնվում ենք, չենք մտածում կենցաղային ոչ մի խնդրի մասին, իսկ ազատ ժամանակ շփվում ենք հասակակիցների հետ»,- ուրախությունից փայլող աչքերով ասում է տիկին Մարիետան՝ չմոռանալով իր այս իրականացված երազանքի համար շնորհակալություն հայտնել ոչ միայն բարերարին ու Ծերերի տան ամբողջ աշխատակազմին, այլ նաև նրանց, ովքեր իրեն ասել էին այս հաստատության մասին:

Մարիետան Ծերերի տան առաջին բնակիչներից է: Հպարտությամբ է ցույց տալիս իր սենյակը և ասում, որ այն, ինչ կա սենյակում, ամեն ինչ հաստատությունն է տրամադրել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարիետա Մանդալյան
Мариета Мандалян в доме престарелых имени Вортика Гюлбенкяна - Sputnik Արմենիա
Մարիետա Մանդալյան

Ծերերի տունը կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սևինսի հիմնադրամի միջոցներով: Գործարար, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի բարեգործությունն այս անգամ շարունակել է նրա հորեղբոր թոռը` Ալբերտ Սևինսը։ Ախուրյանում 4000 քառակուսի մետր տարածքում կառուցված երեք մասնաշենքերում բնակվելու հնարավորություն ունեն 63 տարեկանից բարձր տարեցները: Նախապատվությունը տրվում է տնակներում բնակվող միայնակ տարեցներին, անկախ այն հանգամանքից` նրանք ժառանգ ունեն, թե ոչ: Ծերերի տան բնակիչները միայն Գյումրիից չեն, այլ նաև հարևան համայնքներից ու մարզերից:

Տարեցների տունը կոչվում է բարերարի պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի անունով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԾերերի տան պատին փակցված ցուցատախտակը
Таблика при входе в дом престарелых имени Вортика Гюлбенкяна - Sputnik Արմենիա
Ծերերի տան պատին փակցված ցուցատախտակը
Լրահոս
0