00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայհոյանքի մշակույթը. Հայաստանում կարգելե՞ն հայհոյել

© Sputnik / Asatur YesayantsСитуация на улице Амирян (20 апреля 2018). Еревaн
Ситуация на улице Амирян (20 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական գործիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են ԶԼՄ–ներում հայհոյանքի հնարավոր քրեականացումը։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի փաստաբանների պալատը օրինագիծ է մշակել, որն առաջարկում է ուղղումներ մտցնել քրեական ու քրեադատավարական օրենսգրքերում. դրանց համաձայն առաջարկվում է քրեականացնել հայհոյանքները` բառերի, ժեստերի, ձայների և համացանցում ու ԶԼՄ–ներում հայհոյանքի այլ արտահայտումների տեսքով։ Սոցիալական կայքերում այդ նախաձեռնությունը դեռ լուրջ չեն ընկալում։

Актриса Назени Оганнисян читат любовное стихотворение Вагана Терьяна - Sputnik Արմենիա
Նազենի Հովհաննիսյանին հայհոյել են հիվանդանոցի բակում. նա նկարել է վիրավորողներին

Սոցիալական ցանցերի օգտատերերը նախընտրում են կատակել այդ թեմայով ու երևակայել` ինչպես այս կամ այն վատ խոսքի համար կարող է բանտ նստել։ Սրամիտ օգտատերերն առաջարկում են «հայհոյանքի ոստիկանություն» ստեղծել, որը «տաք հետքերով» կբռնի օրինազանց քաղաքացիներին։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վրդովվեց, որ Փաստաբանների պալատն իր գործերը թողած` հայհոյանքներով է զբաղվում ու միջամտում է ստեղծագործական գործընթացին։ Նա համոզված է, որ հայհոյանքը ստեղծագործություն է` լավ, թե վատ, դա արդեն այլ հարց է։ Մարտիրոսյանը կարծում է, որ օրհնանքներն ու անեծքները, կենացներն ու հայհոյանքները նույն ծագումն ունեն։

«Ըստ էության, դրանք չիրականացված խոստումներ են։ Այ, եթե իրականացվեն, ապա լրիվ այլ բանի մասին կխոսենք», – ընդգծեց Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացու խոսքի ազատությունը, ազատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս, իսկ վարչական օրենսգիրքը կարգավորում է բոլոր հարցերը, որոնք կապ ունեն վիրավորանքների ու հայհոյանքների հետ։ Հրատարակիչն ընդգծեց` ստացվում է` առօրյա կյանքում հայհոյելու համար տուգանելու են, իսկ վիրտուալ տարածքում` քրեական հետապնդման են ենթարկելու։

Բացի այդ, անհասկանալի է` ինչպես են որոշելու` այս կամ այն արտահայտությունը հայհոյանք է, թե ոչ։

«Օրինակ`եթե ես ասում եմ` «ուզում եմ մերձանալ ձեր մոր հետ», դա հայհոյանք է, թե՞ ոչ։ Ասածիս էությունը լկտի է, թեև ոչ մի հայհոյական բառ չկա», – նշեց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ հայհոյանքները բանահյուսության մի մասն են ու իրենց տեղն ունեն բանավոր արվեստում։ Եթե համացանցի օգտատերերին դրանք խանգարում են, ապա հրատարակիչը խորհուրդ է տալիս պարզապես «սև ցուցակ» գցել այդ մարդուն։

Հայ հասարակության մեջ հայհոյանքներն ավանդաբար լավ չեն ընկալվել, հատկապես` կանանց ներկայությամբ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց բանասեր ու ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Варка пива - Sputnik Արմենիա
«Բաժակը վերցրեց, ջարդեց գլխին». պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ սա այն հարցը չէ, որը պետք է օրենսդրական մակարդակով լուծել։ Ոսկանյանը կատակով նշեց`անհրաժեշտ է ցմահ պատժել այն տղամարդկանց, որոնք հայհոյում են կնոջ ներկայությամբ։ Նա ընդգծեց, որ ավելի լավ կլիներ շեշտը դնել դաստիարակության ու կրթության վրա։

Նրա խոսքով` որքան էլ հայհոյանքը գռեհիկ լինի, դա բանահյուսության մի մասն է, հայերը բավականին հարուստ պատմություն ունեն նման իդիոմատիկ արտահայտությունների կիրառման հարցում, ընդ որում` ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ու թուրքական։ Փորձագետն ասաց, որ լիբանանահայերի ու սիրիահայերի ավագ սերունդը չի ընդունում հայերեն հայհոյանքները։

«Նրանք հայերեն աղոթում էին, այդ պատճառով նախընտրում էին հայհոյել թուրքերեն կամ որևէ այլ լեզվով», – ընդգծեց նա։

Facebook սոցիալական կայքի օգտատեր Լուսինե Ղուկասյանը նշեց, որ բացառապես անգլերեն է հայհոյում։ Նրա խոսքով` սկզբում  այդպես էր անում, որպեսզի մեծերը չհասկանան, հետո սովորություն դարձավ։

Սոցիալական կայքերում ու ԶԼՄ–ներում հայհոյանքների քրեականացումը նա անմիտ քայլ է համարում։ Ասում է` համացանցը ստեղծագործության ու ինքնադրսևորման համար ամենամեծ հարթակն է, իսկ այդ նախաձեռնությունը գրաքննության հերթական փորձն է, ինչը չի կարելի թույլ տալ։

Լրահոս
0