16:18 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Դեն Բիլզերյանը՝ Հանրապետության հրապարակում (27 օգոստոսի 2018թ.). Երևան

Հունաստանի ծովափից մինչև Արցախի լեռներ. որտե՞ղ են հանգստացել հայ աստղերը. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
43510

Աշխարհասփյուռ հայտնի հայերը, այդ թվում նաև Հայաստանից, տարբեր վայրերում են անցկացրել իրենց ամառային արձակուրդը՝ հունական ափերի մինչև Արցախի լեռները. տեսնենք, թե աստղերին ավելի շատ որտեղ է դուր եկել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի—Sputnik. Հայկական շոուբիզնեսի աստղերն ու աշխարհահռչակ հայերը Instagram–ում ներկայացրել են տպավորություններն ու լուսանկարներ են հրապարակել։ Հետաքրքիր է, որ բոլորը տարբեր ուղղություններ են ընտրել. հայաստանցի աստղերը նախընտրում էին արտասահմանյան հանգիստը` Մալդիվներից մինչև Հունաստան, իսկ սփյուռքահայերը հակառակը նախընտրել են Սևանը, արցախյան լեռներն ու տեղական խորովածը։

Sputnik Արմենիան ներկայացնում է հայ աստղերի սիրելի հանգստյան վայրերի լավագույն տասնյակը։

Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հանգստի համար ընտրել է Հայաստանը։ Նա պատմական հայրենիք էր եկել հունիսի 27–ին ու շատ բան է հասցրել անել։ «Մեծ սաղավարտի» 23–ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ամուսինը առաջին անգամ չէր Հայաստանում, սակայն այս անգամ նրան այստեղ մեծ ծրագիր էր ակնկալում, ընդհուպ մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

Ալեքսիսը շրջել էր հանրապետությունով հին «Երազ» մեքենայով, ընկերների հետ ճաշկերույթ էր կազմակերպել, գաթա ու բաստուրմա էր համտեսել։ Նա նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն էր այցելել, զբոսնել է  Հայաստանի մայրաքաղաքով։

 

Դեն Բիլզերյան

Պոկերի արքա, միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստան է այցելել մասնավոր ինքնաթիռով օգոստոսի 27–ին։ Նրա հայաստանյան այցը բավականին աղմուկ հանեց ինչպես պատմական հայրենիքում, այնպես էլ Ադրբեջանում։ Հմայիչ Դենը հայկական անձնագիր է ստացել և ՀՀ ԶՈՒ–ում հաշվառման է կանգնել։

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on Aug 28, 2018 at 8:38am PDT

Ընդ որում` նա Սևանում ճաշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի հետ, նաև ընթրել է  օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ռեստորանում։  Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում էր միայն մեկ գեղեցկուհի` սևահեր Սայլեն Մեդեյրոսը։ Նա նաև Արցախ է այցելել, որտեղ կրակել է տեղի զորավարժարաններից մեկում։ Ավելի ուշ Բաքուն մեղադրել է նրան Ադրբեջանի «օկուպացված տարածներ» ապօրինի այցելելու մեջ։

 

Արամե

Ի տարբերություն արտասահմանում ծնված հայորդիների, երգիչ Արամեն նախընտրել է  հանգիստը Դուբայում։

A post shared by arameofficial (@arameofficial) on Jun 24, 2018 at 12:38pm PDT

Նա իր կնոջ հետ հանգստացել է Դուբայի Արմավենի կղզու վրա։ 2017 թվականին Արամեն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ Նրա երգերը մեծ տարածում ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

 

Արփի Գաբրիելյան

Արփի Գաբրիելյանը ամենամեծ պահանջարկ ունեցող երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի ու երգչուհիներից մեկն է։ Առեղծվածային հայացքով 29–ամյա աղջիկը մշտապես հայտնվում է հայկական շոուբիզնեսի  ամենագեղեցիկ ու ամենացանկալի աղջիկների ցանկում։ Աղջիկն աշխատում է տարբեր ուղղություններով, ֆիլմերում է նկարահանվում, երգեր է ձայնագրում, նոր բարձունքներ է գրավում։ Արփիի ռոմանտիկ կերպարը ստիպում է տղամարդկանց սրտատրոփ հետևել նրան։ Աղջիկն իր առաջին տեսահոլովակը թողարկել է 2015 թվականին։

I fell in love with Prague 💙

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela) on Aug 16, 2018 at 9:06am PDT

Այս ամառ Արփին նախընտրել է հանգստանալ Չեխիայում։

 

Անահիտ Սիմոնյան

Հայաստանից՝ «Եվրատեսիլ–2007»-ի մասնակից Հայկոյի կինը՝ երգչուհի, հայտնի դիզայներ Անահիտ Սիմոնյանն ամուսնու հետ Հունաստանում է հանգստացել։ Նա հունական առողջարանից թեժ լուսանկար է տեղադրել Instagram սոցիալական կայքում։ Անահիտը ծնվել ու մեծացել է Սուրգուտ քաղաքում։

Տասը տարեկանից ելույթ է ունեցել «Ջեմ» վոկալ ստուդիայում։ Մասնակցել է երգի տարբեր մրցույթների։ 2004 թվականին Երևան է տեղափոխվել ու ընդունվել է Երևանի երգի պետական թատրոն։ 2006 թվականին նկարահանված իր առաջին «Հայաստան» տեսահոլովակը նա հայրենիքին է նվիրել։ 2010 թվականին հունիսի 11–ին Անահիտն ու Հայկոն Երևանում ամուսնացել են։ 2011 թվականին նրանք ունեցան որդի, որի անունն Արման դրեցին։

 

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի ու դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը այս տարի  իր հանգիստն անցկացրել է իտալական Ջարդինի-Նաքսոսում։

Հովհաննիսյանը շատ ակտիվ է Instagram–ում ու Facebook–ում։ Նա միշտ հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ է անում, հետաքրքիր պատմություններ է պատմում։ Հովհաննիսյանը ծնվել է 1982 թվականին Կրասնոդարում։ Նազենին մի քանի ամսական էր, երբ  ընտանիքը Հայաստան տեղափոխվեց։ Երևանում նա ավարտել է  Թատերական ինստիտուտը։

 

Եվա Ռիվաս

Հայտնի ռուսաստանահայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010»–ի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը նույնպես հանգստացել է Իտալիայում, բայց՝  Պորտո Չերվո հանգստավայրում։ Լողափնյա հանգստի համար նա ընտրել է վառ կարմիր լողազգեստ։ Անցած տարի Ռիվասն ամառային հանգիստն անցկացրել է Մոնակոյում։

Ռիվասի իսկական անունը Վալերիա Ալեքսանդրի Ռեշետնիկովա–Ծատուրյան է։ Եվայի բեմական կեղծանունը նրա հորական կողմից նախատատի անունը և ազգանունն է, որը ծագումով հույն է։

 

Վարդա

Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամառային արձակուրդները մոր հետ անցկացրել է Իսպանիայում։

Հանգստի համար նա ընտրել է տարբեր լողազգեստներ։ Անցած տարի նա նույնպես հանգստացել է Իսպանիայում և Պորտուգալիայում։ Երևում է` աղջիկը հաստատակամ է հանգստի վայր ընտրելու հարցում։ Վարդանուշը ծնվել է 1985թ–ի մարտի 3–ին Կրիվոյ Ռոգում, բազմազավակ ընտանիքում։ Վարդան երկու բարձրագույն կրթություն է ստացել. էստրադայի և զանգվածային տոների ռեժիսոր է և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ։

 

Սոֆի Մխեյան

Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանի հրապարակած լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ նա հանգստանում է Մալդիվներում։

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan) on Jul 24, 2018 at 2:24am PDT

Աղջիկը դրա համար ընտրել է հետաքրքիր երկնագույն, կապտակարմրավուն լողազգեստ։ Դատելով Instagram–ի լուսանկարներից` Մխեյանը ակտիվ ամառ է անցկացրել, նա հաճախում է մարզասրահ և հետևում իր արտաքին տեսքին։ Մխեյանը ծնվել է 1984 թ–ին Երևանում։ Նա համերգներով ելույթ է ունենում Հայաստանում և արտասահմանում, լինում է տարբեր հեռուստանախագծերի հյուր։

 

Իվետա Մուկուչյան

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը հանգստի համար ընտրել է Իսպանիան։

Մուկուչյանը ծնվել է 1986թ–ին Երևանում։ Ընտանիքի հետ նա տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ–ին։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք և զբաղվել վոկալային կարիերայով։ Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին։ Հայ գեղեցկուհին մրցույթում զբաղեցրել է 7–րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան նվաճել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսների սրտերը։

 

Ըստ թեմայի

Դեն Բիլզերյանն Արցախում ցուցադրել է կրակելու հմտությունները. տեսանյութ, լուսանկարներ
Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է. ինչպես է միլիոնատերն օրն անցկացրել պատմական հայրենիքում
Հայկական դրոշի գույները «պատել» են Կալիֆոռնիան․Ալեքսիս Օհանյանը նոր լուսանկար է հրապարակել
թեգերը:
Դեն Բիլզերյան, Ալեքսիս Օհանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ