05:16 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Հայաստանի մարզերի նախադպրոցական տարիքի երեխաներին մեկ տարի շարունակ ամեն առավոտ սպիտակուցով հագեցած բրդուճներ են տալու։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում փորձնական նախագիծ է իրականացնելու, որի շրջանակում նախադպրոցական տարիքի երեխաներին սպիտակուցով հագեցած նախաճաշ են տալու։

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրեցին փորձնական ծրագրի իրականացման համաձայնագիրը։

Նախագծին մասնակցելու են մանկապարտեզների ավագ խմբերի ու նախակրթական հաստատությունների սաները (5-6 տարեկան) Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ներդրվելու է Հայաստանի 50 նախակրթարանում։

«Ծրագիրը փորձնական է և առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում։ Ինձ զարմացրել է` որքան քնքշությամբ են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում իրենց երեխաներին», — լրագրողների հետ զրույցում ասաց Միլոշևիչը։

Նրա խոսքով` ծրագիրը կօգնի բազմազան դարձնել երեխաների սննդակարգը։ Իսկ մարզերն ընտրել են` հաշվի առնելով աղքատության մակարդակը։

Կրթության փոխնախարարը նույնպես կարևորեց ծրագիրը` նշելով, որ մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, կհամեմատեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ:

Սա ՄԱԿ-ի միակ ծրագիրը չէ, որ իրականացվում է Հայաստանում։ 2010 թվականից ՀՀ մարզերում իրականացվում է նաև դպրոցականների սննդի հետ կապված մեկ այլ խոշոր ծրագիր։ Նախագիծը ներդրվել է Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Հայկական դպրոցների համար դոնոր երկիր է հանդես գալիս Ռուսաստանի կառավարությունը,, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են ծրագիրը հինգ տարով երկարացնելու ուղղությամբ։

Նա նշեց, որ 2013-2014 թվականներին ծրագրի շրջանակում Սյունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի դպրոցներով զբաղվում է Հայաստանի կառավարությունը։ Իսկ դպրոցականների սնունդն այլ մարզերում ապահովում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` Ռուսաստանի դրամաշնորհների հաշվին։

2017-2018 թվականներին ազգային ծրագրին միացել են Տավուշն ու Շիրակը։ Այսօր 40 հազար երեխա դպրոցական սնունդ են ստանում պետբյուջեի հաշվին։ Մնացած 60 հազարը ՄԱԿ-ի ծրագրի խնամքի տակ են։

«Ամեն տարի մեկ մարզ անցնելու է ՀՀ կառավարության հաշվեկշռին ու հինգ տարի անց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ավարտելու է առաքելությունը Հայաստանում», — ասաց Եսայանը։

Հիմա ծրագիրը նախատեսված է 1-4 դասարանների երեխաների համար, յուրաքանչյուր երեխայի համար օրական 140 դրամ է հատկացվում։

Ծրագրի շրջանակում դպրոցական սննդի մասին գիրք է գրվել, որում ընդհանուր առմամբ 99 բաղադրատոմս կա։ Սակայն գիրքը վերանայվելու է ու շեշտը դրվելու է հայկական ազգային խոհանոցի ուտեստների վրա։

Ըստ թեմայի

Ատոմ Ջանջուղազյանը «նախանձել» է եղբայրներին. նախարարը հիշել է դպրոցական տարիները
Դպրոցականներ, պատրաստվեք. «ազգային երգ ու պար» առարկա կդասավանդեն ավելի քան 250 դպրոցում
Դպրոցականներին սովորեցնելու են թանգարան, թատրոն ու համերգ գնալ, առնվազն` տարին մեկ անգամ
Կրթության նախարարը խոսեց դպրոցականներին սև ու սպիտակ հագցնել–չհագցնելու մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ