17:17 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ալեքսիս Օհանյանը՝ տիկնոջ Սերենա Ուիլյամսի հետ

Տիկնոջ համար Ալեքսիս Օհանյանի հաճելի անակնկալը հուզել է երկրպագուներին

© AFP 2018 / Ian West
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Նա տեսանյութ է մոնտաժել և խնդրել բաժանորդներին հասցնել այն Սերենային։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը տեսանյութի տեսքով հաճելի անակնկալ է մատուցել կնոջը։

Նա Instagram–ում տեսանյութ է հրապարակել` մոնտաժված Ուիլյամսի ելույթներից և դստեր` Օլիմպիայի հետ գրկախառնության պահերից։ Օհանյանը խնդրել է իր բաժանորդներին օգնել իրեն, որպեսզի կինը տեսնի կադրերը, որոնք նա հավաքել է իրենց կյանքի վերջին տարվա ընթացքում։

«Նա պայքարել է իր կյանքի, մեր երեխայի, կանանց իրավունքների համար։ Նա երբեք չի հանձնվում։ Նա կրքոտ է և անողոք, բայց և ամենաոգեշնչող մարդն է, որին ես գիտեմ», – գրել է Օհանյանը։

 

Զույգի երկրպագուները նշում են Սերենային մեկնաբանություններում և գրում, թե որքան շատ են սիրում նրան և նրա ընտանիքը։

«Սիրում եմ քեզ, դու իսկապես ոգեշնչում ես», «Ինչպիսի սեր», «Նա հիանալի մարդ է և մարզուհի», «Մենք սիրում ենք ձեզ», – գրում են նրանք։

Ըստ թեմայի

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի լուսանկարը զվարճացրել է բաժանորդներին
Հայկական դրոշի գույները «պատել» են Կալիֆոռնիան․Ալեքսիս Օհանյանը նոր լուսանկար է հրապարակել
Նոր ընտանեկան թանկարժեք իր․ Ալեքսիս Օհանյանը դստերը հայկական նվեր է մատուցել
թեգերը:
Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ