12:54 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
ArMath լաբորատորիա

«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը

© Photo : provided by ArMath
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
146 0 0

Հայ երեխաներն արդեն մի քանի տարի է` ծրագրավորում և ինժեներիա են սովորում «ԱրՄաթ» լաբորատորիաներում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մոնղոլիայում հետաքրքրվել են «ԱրՄաթ» դպրոցական լաբորատորիաների մոդելով: Երևանում Moninvention ընկերությունը և Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Moninvention-ը, որը նախագծեր է իրականացնում կրթության ոլորտում, ուզում է ընդօրինակել «ԱրՄաթ» լաբորատորիաների փորձը: Հայաստանի և Արցախի դպրոցներում դրանց թիվը գերազանցում է 220-ը: Լաբորատորիաներ կան ինչպես Երևանում, այնպես էլ հեռավոր գյուղերում: Արտադասարանական (անվճար) պարապմունքների ընթացքում երեխաները ոչ բարդ ծրագրեր և խաղեր են յուրացնում, սովորում են ռոբոտներ հավաքել և հրամաններ տալ նրանց, աշխատել 3D տպիչներով և ուսումնական ֆրեզահաստոցներով:

Մոնղոլ մասնագետներն ուզում են լ այդ փորձը ներկայացնել իրենց հայրենիքում: Սկզբում` մասնավոր դպրոցներում, հետո՝ պետական:

«Բանակցությունները երևի 6-8 ամիս կտևեն: Դրանից հետո, եթե մեր մոնդոլ ընկերները հավանություն տան նախագծին, նրանք մեզ հետ պայմանագիր կկնքեն: Այդ ժամանակ մեր մասնագետները կմեկնեն Մոնղոլիա և այնտեղ ցույց կտան ուսումնական ծրագիրը», — հայտարարել է Վարդանյանը:

Նշենք, որ դպրոցական խմբակներում առկա ֆրեզահաստոցները հավաքում է երևանյան ընկերությունը, 3D տպիչները՝ Գորիսի ընկերությունը:

«Եթե պատվերները շատ լինեն, նրանք կարող են արտադրություն բացել նաև Մոնղոլիայում», — ասաց Վարդանյանը:

Ինչո՞ւ հայ երեխաները դուրս չեն գալիս լաբորատորիայից: Մոնղոլներն առաջինը չեն, որ տալիս են այդ հարցը: Առաջիկա երկու օրերին Հայաստան կժամանի Հնդկաստանի բժշկական քոլեջները ներկայացնող պատվիրակությունը։ Ուզում են չորս լաբորատորիաների համար հավաքածուներ ուղարկել Հնդկաստան: Իսկ սեպտեմբերի 13-ին պատվիրակություն կժամանի Բանգլադեշից:

Ըստ թեմայի

Ինքնուս դպրոցականը համակարգչային մարտախաղ է ստեղծել
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան
Հայ դպրոցականները ստեղծել են Թրամփին` «լրացված իրականության մեջ»
2019թ-ին Հայաստանը շուռ կտա աշխարհը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ