00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սենսացիա Էլինա Մազուրից. Պետրոսյանը մեկ այլ սիրուհուց երեխա ունի

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցОфициальный представитель жены Армена Джигарханяна Элина Мазур
Официальный представитель жены Армена Джигарханяна Элина Мазур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիտալինայի «ընկերուհու» խոսքով` այս պատմությունն անհավանական զարգացում կստանա։ Պետրոսյանը «նոր սիրուհին» ակնարկել է, որ Պետրոսյանը հիվանդ է։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի աղմկահարույց ամուսնալուծության թեմային ամեն օր նոր սկանդալային մանրամասներ են ավելանում։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է` խոսքը ոչ թե երիտասարդ սիրուհու, այլ մեկ այլ սիրուհուց ծնված երեխայի մասին է։

Ելենա Ստեպանենկոյի փաստաբանը վերջերս մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Պետրոսյանը երիտասարդ սիրուհի ունի։

«Այսօր ոչ ոք չի զարմանում, որ կյանքում հայտնվում են երիտասարդ օգնականներ, որոնք դառնում են սրտի, կյանքի և ուրիշի ունեցվածքի տերեր։ Ես հասկանում եմ պարոն Պետրոսյանին, նա դժվար թե ուզենա պատմել երիտասարդ աշխատակցուհու հետ ունեցած սիրավեպի մասին, երբ նրանց տարիքային տարբերությունը գրեթե կես դար է», —լրագրողներին է ասել դերասանուհու փաստաբան Ելենա Զաբրալովան։

Սակայն արտիստական շրջանակների այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Պետրոսյանն իսկապես սիրուհի ունի, բայց նա արտիստի 29-ամյա աշխատակից Տատյանա Բրուխունովան չէ։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում ասել է, որ իրեն դիմել է մի կին և ներկայացել որպես Պետրոսյանի վաղեմի սիրուհին։

«Մենք նրա հետ գիշերն ենք հանդիպել։ Նա կտրականապես չի ուզում, որ բացահայտեմ իր անունը։ Դերասանուհի է։ Բայց վստահեցնում եմ` իմ ստացած տեղեկությունը ստիպեց մտահոգվել։ Հատկապես տեղեկությունն այն մասին, որ նա իբր երեխա ունի», — ասել է Մազուրը։

Հարցին` արդյո՞ք խոսքը 29-ամյա Բրուխունովայի մասին չէ, նա պատասխանել է. «Աստված հեռու պահի։ Դա ինձ դիմած կնոջ երեխան է»։

Մազուրն ասել է, որ խոսքը հղիության մասին չէ։ «Ոչ։ Նրա երեխան արդեն մեծ է», — ավելացրել է Մազուրը։

Ի պատասխան հարցին` արդյո՞ք դա Պետրոսյանի երեխան է, կինն ասել է. «Այո։ Բայց պետք է ամեն ինչ ստուգել։ Կասկածներ ունեմ, որ ինձ ինչ-որ պատմության մեջ են ներքաշում ու փորձում են օգտագործել»։

Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Հայաստան արի, սիրելիս». ապշած Պետրոսյանին փրկում են աբսուրդից

«Կարծում եմ` այդ պատմությունը անհավանական զարգացում կստանա։ Դերասանուհին ակնարկներ էր անում, որ Պետրոսյանը հիվանդություն ունի… Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը տիկին Ստեպանենկոյի դեմ հարձակում է, որին ես շատ եմ հավանում ու չեմ ուզում վատություն անել նրան։ Քանի որ ստացած տեղեկությունը ապացուցում է, որ Պետրոսյանը 15 տարի է` նրա հետ չի ապրում։ Դրա մասին ասում էր նաև նրա փաստաբան Սերգեյ Ժորինը։ Սակայն այս ամենը խարդախության է նման», — ասել է Մազուրը։

Հարցին` ինչքան ժամանակ է նա ճանաչում այդ կնոջը, Էլինա Մազուրը պատասխանել է. «Մենք նրա հետ գրեթե մեկ ամիս շփվում ենք, նա առաջին անգամ ինձ հետ կապ է հաստատել օգոստոսի 10-ի։ Ես ստուգեցի ու պարզեցի, որ այդ կինն իսկապես դերասանուհի է, նրա անունը կա դերասանների վարկանիշային ցուցակում։ Բայց թե որքան իրական է այդ պատմությունը, շատ մեծ հարց է։ Նա, օրինակ, պնդում է, որ լինելով Պետրոսյանի երեխայի մայրը` նրանից զգալի գումարներ չի ստացել»։

«Նրա խոսքով` Պետրոսյանը դրամային հարցերում երբեք շռայլ չի եղել, նրա համար բնակարան չի գնել։ Ասում է, որ մի կոպեկ չի տվել, ստիպված է եղել «պոկել» նրանից», — Էլինա Մազուրը փոխանցել է այդ կնոջ ասածը։

Հարցին` ինչ նպատակով է կինը հենց նրան դիմել, Մազուրը պատասխանել է. «Ես իրավաբան չեմ, ես փաստաբան չեմ։ Ես նրան այլ բանի համար եմ պետք։ Նա լրջորեն վախենում է իր վիճակի համար, այդ թվում` ֆիզիկական։ Կարծում եմ` ինձ փորձում են վարձել որպես մենեջեր»։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (5 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
Հանուն երիտասարդ սիրուհու․ Պետրոսյանի «պլաստիկ հնարքները» բացահայտված են

Ի պատասխան այն պնդմանը, թե այս ամուսնալուծությունը հիշեցնում է Արմեն Ջիգարխանյանի հետ կապված պատմությունը, Մազուրն ասել է. «Այո, միանգամից անալոգիաներ եղան։ Ես որոշակի իմիջ ունեմ։ Ես գրեթե փրկեցի Ցիմբալյուկին։ Եթե նա չորոշեր, որ պետք է բաժանվենք, ես կփրկեի նրա բնակարաններն ու բարի անունը»։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։

Լրահոս
0