00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես տավուշցի երեխաների պարը վերածվեց սարսափի. ադրբեջանցիների կրակոցների հետևանքը

Բաժանորդագրվել
Տեսախցիկն արձանագրել է սահմանամերձ գյուղում պարող երեխաների սարսափահար փախուստը ադրբեջանական զինուժի կրակոցներից։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Facebook սոցիալական ցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են սահմանամերձ գյուղում, իրենց տան բակում ուրախ պարող երեխաները սարսափահար փախչում ադրբեջանական կողմից հնչող կրակոցներից։ Մեկնաբանելով հրապարակած տեսանյութը` Հովիկ Գյոզալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այն նկարահանվել է երեկ` սեպտեմբերի 11-ին, ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում։

«Երեխաների պարը նկարելու ժամանակ սկսեցին կրակել։ Նրանց վախն աննկարագրելի էր։ Մենք` մեծերս, հասկանում ենք, որ սահման է, ու կրակոցներն անսպասելի կարող են լինել, բայց երեխաներն ուղղակի վախից դողդողալով ճչում էին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` քանի որ գյուղը սահմանին շատ մոտ է, կրակոցներն ավելի բարձր են լսվում։ Բայց, բարեբախտաբար, գյուղին ու գյուղացիներին չեն վնասել։

Ըստ Գյոզալյանի` վերջին ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ կրակել է սեպտեմբերի 5-ին ու 11-ին։

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ են հնչել։

«Ես էլ եմ շատ լավ լսել կրակոցները, բայց երեխաների վրա չեն կրակել։ Ամբողջ գյուղում երեխաներ են։ Որ ուղղությամբ էլ կրակեն, բնականաբար, մի երեխա կվախենա»,- ասաց գյուղապետը։

Իսկ կրակոցները, Բադիրյանի խոսքով, գյուղում պարբերական բնույթ են կրում և ամեն անգամ շուրջ 5 րոպե տևում։

«Մենք գուցե մի փոքր ավելի պասիվ ենք ինֆորմացնելու առումով, Բերդի տարածաշրջանն ավելի ակտիվ է, բայց նույն չափով մեզ մոտ էլ են կրակում։ Պարզապես մենք շատ չենք ուզում նեղություն տալ։ Դե որ սահմանում ենք, սահմանում ենք»,- ասաց գյուղապետը։

Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։

Լրահոս
0