00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանություն, ավազակություն... HSBC-ի դեպքի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

© Sputnik / Asatur YesyantsСитуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոնի պետին առաջադրել են ավազակության, սպանության, հանցափորձի և այլն մեղադրանքներ:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում HSBC բանկի վրա հարձակման նոր մանրամասները. որքա՞ն գումար է հափշտակել ոստիկանը

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ըստ առաջադրված մեղադրանքի` Դանիել Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ զենքից օդ կրակելով՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերի՝  500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը` իր մոտ գտնվող կարաբինից կրակել և սպանել է նրան:

© Sputnik / Asatur YesyantsԿոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան
Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան

Դանիել Դանիելյանը փորձել է սպանել նաև մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ պահնորդը ակտիվ դիմադրել է, ապա` թաքնվել:

© Sputnik / Ashot SafaryanԿոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան
Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան

Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին  շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դանիելյանը զենքով և նռնակով սպառնալով` պահանջել է իրեն տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիելյանի պահանջած ողջ գումարը՝ 79.200.000 ՀՀ դրամը, 110.000 ԱՄՆ դոլարը, 39.690 եվրոն, 242.240 ՌԴ ռուբլին, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 2.980 կանադական դոլարը, 200 ավստրալական դոլարը և 700 ՄԱԷ դիրհամը հանձնել է Դանիելյանին, որը դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի:

Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կրակեց օդ ու բոլորին ստիպեց պառկել. HSBC բանկի կողոպուտի ականատեսը մանրամասներ է պատմում

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիել Դանիելյանին, որը  հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով վիրավորը նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է:

Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով` Դ. Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել: Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի և այլոց օգնությամբ վնասազերծել է Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

© Sputnik / Asatur YesyantsԿոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան
Դանակ - Sputnik Արմենիա
Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մոտակայքում (3 մայիսի 2018 թ). Երևան

Ի դեպ, քննությամբ պարզվել է նաև, որ Դանիել Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձև նռնակից բացի, ապօրինի ձեռք էր բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են նրա բնակարանի խուզարկության ժամանակ:

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված տղամարդու վիճակը կայուն է

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ավազակությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով (Սպանությունը` 1) երկու կամ ավելի անձանց, 2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, 8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,),  34 (Հանցափորձը) —104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` 1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը)»:

Ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
0