09:31 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Մոսկվա

Պետրոսյանի երազանքը փլվում է. արտիստը կարողացել է բնակարան մտնել կատարածուների հետ

© Sputnik / Алексей Тихомиров
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (21)
113 0 0

Պետրոսյանն ասել է, որ գույքագրումից առաջ չի կարող գնահատել այդ բնակարանը, քանի որ երկար տարիների ընթացքում է կառուցել այն։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դատական կատարածուների ուղեկցությամբ այցելել է իր մոսկովյան բնակարան և սկսել է գույքագրել Ելենա Ստեպանենկոյի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը։ «Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտնել է երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Իրավաբանի խոսքով` ապահարզանի գործընթացը սկսելուց հետո արտիստն առաջին անգամ է կարողացել մտնել սեփական բնակարան։ Ժորինը պարզաբանել է, որ Ստեպանենկոյին ու նրա պաշտպան Ելենա Զաբրալովային տեղեկացրել են գույքագրման մասին, բայց նրանք այդպես էլ չեն եկել նշված ժամին։

Համարվում է, որ այս բնակարանն ամուսինների համատեղ ունեցվածքի 50%-ն է։ Հենց այդ բնակարանում է գտնվում ունեցվածքի մեծ մասը։ Հայտնի է, որ երգիծաբանը պատրաստվում էր այստեղ սեփական թանգարան ստեղծել։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ավելի քան 30 տարի է` ամուսնացած են։ Օգոստոսի 3-ին կինը հայց է ներկայացրել` 1,5 միլիարդ ռուբլի արժողություն ունեցող համատեղ ունեցվածքը բաժանելու պահանջով։ Նրա փաստաբանի խոսքով` Ստեպանենկոն համաձայն է ստանալ ունեցվածքի առնվազն 50%-ը։ Երգիծաբանը պատասխան հայց է ներկայացրել` ամուսնությունը չեղարկելու խնդրանքով։

Ավելի վաղ` սեպտեմբերի 10-ին, ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերության հետ հարցազրույցում Պետրոսյանն ասել էր, որ մինչև բնակարանը չգույքագրվի, ինքը չի կարող գնահատել այն, քանի որ երկար տարիների ընթացքում է կառուցել։ Սակայն հեռուստաընկերության տվյալով` Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքում ամուսինները մի քանի բնակարան ունեն։ Առաջինը 138 քառակուսի մետր մակերես ունի, որի արժեքը 47 միլիոն ռուբլի է։ Երկրորդն ավելի փոքր է` 92 քառակուսի մետր, և 37 միլիոն ռուբլի է գնահատվում։ Երրորդը 64 քառակուսի մետր է` մոտ 28 միլիոն ռուբլի արժեքով։

թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (21)

Ըստ թեմայի

Ուղղակի զառանցանք. Պետրոսյանի փաստաբանը հայտնել է, որ Մազուրը ստահոդ լուրեր է տարածում
Պետրոսյան. «Պետք է ճշտել՝ դատավորը կրել է այդ ազդեցությունը, թե ոչ»
Սենսացիա Էլինա Մազուրից. Պետրոսյանը մեկ այլ սիրուհուց երեխա ունի
Հանուն երիտասարդ սիրուհու․ Պետրոսյանի «պլաստիկ հնարքները» բացահայտված են
Ստեպանենկոն որոշել է Պետրոսյանից հետ վերցնել գրքերը
Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ