17:03 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Հովիկն ու Լիլին

Հայ երեխաների ճակատագիրը որոշված է. Նիդեռլանդների պետքարտուղարը նրանց թույլ տվեց մնալ

© AFP 2018 / ex van Lieshout / ANP
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
31721

Հայ երեխաներին արտաքսելու հարցը լուծված է։ Հովիկն ու Լիլին Նիդեռլանդներում կմնան, բայց մյուս 400–ը թույլտվություն չեն ստանա։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանցի Հովիկն ու Լիլին առայժմ կկարողանան մնալ Նիդեռլանդներում, բայց բացառության կարգով։ Նրանց դեպքը մյուսների համար նախադեպ դառնալ չի կարող։ Ինչպես հայտնում է Algemeen Dagblad հոլանդական թերթը, այս մասին ասել է Ապաստանի և փախստականների հարցերով Նիդեռլանդների պետքարտուղար Մարկ Հարբերսը։

Առայժմ չեն հայտնում` երեխաներն ում հետ են ապրելու և ինչ պայմաններում։

Հարբերսը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում երեխաների համար ժամանակավոր կացարանի կանոնները խստացվել են, «որպեսզի ավելորդ հույսեր չստեղծեն» նրանց և նրանց ծնողների համար։ Այդպիսով, նման վիճակում գտնվող դեռ 400 երեխա ապաստան չեն ստանա։

Խորհրդարանի մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել։ Նրանք կարծում են, որ մյուս փախստականները կկարողանան սա որպես նախադեպ օգտագործել և իրավական աջակցություն ստանալ հարկատուների հաշվին։

Բացի այդ, պետքարտուղար Հարբերսի հրահանգով, Նիդեռլանդների միգրացիոն իշխանությունը կուսումնասիրի` արդյոք հնարավոր է միգրանտների գործերն ավելի արագ ուսումնասիրել, որպեսզի նրանք տարիներ շարունակ Նիդեռլանդներում չմնան։

Հիշեցնենք, որ Հովիկի և Լիլիի մայրը` Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել։ Նա ՀՀ քաղաքացի է։ Երեխաները` 13-ամյա Հովիկն ու 12 տարեկան Լիլին, 10 տարի Նիդեռլանդներում են ապրել, երբեք Հայաստանում չեն եղել և նույնիսկ հայերեն չգիտեն։

Algemeen Dagblad-ը կապ է հաստատել Հովիկի և Լիլիի մոր հետ ու ձայնագրել երեխաների հետ նրա զրույցը։ «Թեթևություն եմ զգում», — խոստովանել է կինը։

Նշենք, որ հայ երեխաների հարցով զբաղվել է նաև օմբուդսմեն Արման Թաթոյանը, օրեր առաջ նա այդ թեման քննարկել է գործընկերոջ` Նիդեռլանդներում երեխաների իրավունքների պաշտպան Մարգրիտ Կլավերբոյերի հետ։

Ըստ թեմայի

Հայաստանից արտասահման է տարվել 1000–ից ավելի ծնողազուրկ հայ երեխա. ո՞վ և ո՞ւր է տարել նրանց
Արտասահմանցիները կկարողանան հայ երեխա որդեգրել, բայց միայն հայերից հետո
Հայ երեխաներն էրդողանական սարդոստայնում են. Ստամբուլի դպրոցները հայերին թուրք են դարձնում
Ինչո՞ւ են հայ երեխաները հայտնվում մանկատներում

Գլխավոր թեմաներ