00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սանիթեքի» ղեկավարն ասել է` երբ կլուծվի Երևանում աղբահանության խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsДиректор компании Sanitek Николас Эль Тавил (14 сентября 2018). Ереван
Директор компании Sanitek Николас Эль Тавил (14 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, Էլ Թավիլը կոչ արեց չշահարկել այդ թեման։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երևանում աղբահանության խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ մայրաքաղաք կհասնեն աղբահավաք հինգ մեքենաները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Վատ ճանապարհներ ու մեքենաների պակաս

«Սանիթեք» ընկերության տնօրենի խոսքով` հիմնական խնդիրն այն է, որ «Նուբարաշենի» աղբանոց տանող վատ ճանապարհների պատճառով աղբատար մեքենաները փչանում են։ Վերջին ամսվա ընթացքում ընկերությունն ավելի քան 500 դոլարի ներդրում է արել նոր աղբատար մեքենաներ գնելու համար, գումարներ է հատկացրել պահեստամասերի համար։

Автопарк компании Санитек - Sputnik Արմենիա
Աղբահանությունը «Սանիթեքի» ձեռքից կվերցնե՞ն

«Հարցը 100%-ով կլուծվի այն ժամանակ, երբ նոր մեքենաները քաղաք հասնեն», — ասաց Էլ Թավիլը։

Նա վստահեցրեց, որ նոր խմբաքանակը տեղ կհասնի մոտավորապես մեկ շաբաթից։

Միաժամանակ «Սանիթեքի» ղեկավարը նշեց, որ եթե անգամ 70 բեռնատար էլ բերեն, միևնույն է` տեխնիկան փչանալու է, քանի որ անհրաժեշտ է լուծել «Նուբարաշեն» տանող ճանապարհների խնդիրը։

Նրա խոսքով` միայն տասն օր առաջ է աղբանոց տանող ճանապարհը մասամբ վերանորոգվել։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Էլ Թավիլն ասաց, որ սովորական իրավիճակում քաղաքը մաքրելու համար 27 մեքենա պետք աշխատեն։ Սակայն ավելի շատ մեքենա է հարկավոր, որպեսզի տեխնիկական խնդիրների դեպքում մեքենաները փոխարինվեն։ Պետք է նշել նաև, որ խոշոր միջոցառումների ու տոնակատարությունների ժամանակ աշխատանքը շատանում է։ Երբ 5 ավտոմեքենաները տեղ հասնեն, ընկերության պարկում դրանց թիվը կհասնի 37-ի։

Կենցաղային աղբ

Հիմա, նրա խոսքով, ընկերությունը վնասով է աշխատում։ Երբ ընկերությունը մտնում էր հայկական շուկա, հասկանում էր, որ եկամուտը սկզբում փոքր է լինելու, բայց պատրաստ չէր վնասով աշխատելուն։

«Քաղաքապետարանի հետ պայմանագիրը ենթադրում է կենցաղային աղբի հավաք (դրա մեջ չի մտնում շինարարական կամ կանաչապատման հետևանքով առաջացած աղբը), սանիտարական աշխատանք ու ձմռանը ճանապարհների մաքրում։ «Սանիթեքը» պատասխանատու չէ, օրինակ, աղբատար խողովակի խցանման համար», — նշեց Էլ Թավիլը։

Автопарк компании Санитек - Sputnik Արմենիա
Վաղվան սպասելիս. «Սանիթեքը» պատրաստ է վճարել տուգանքը, «Ելք»–ն անակնկալ է խոստանում

Աղբամանները միշտ լցված են շինարարական աղբով, որն աղբահավաք մեքենաների մեջ հայտնվելու դեպքում փչացնում է տեխնիկան։

Բացի այդ, նրա խոսքով` ավելի քան 1000 աղբաման ամբողջովին այրվել են (և՛ բողոքի ցույցերի ժամանակ, և՛ առօրյայում, երբ մարդիկ աղբն այրել են հենց աղբամանների մեջ. խմբ.), ևս 2000-ը վնասվել են։ Երբ ընկերությունը շուկա էր մտնում, ենթադրում էր, որ տարեկան կարող է 100 աղբաման փչանալ։ Սակայն միայն այրած աղբամանների պատճառով ընկերությունը 700 հազար դոլարի վնաս է կրել։

Ոչ մի քաղաքականություն

Պատասխանելով մեղադրանքներին, թե Հայաստանում հեղափոխությունից հետո փողոցների աղբահանության իրավիճակը վատացել է, ընկերության տնօրենն ընդգծեց` աղբահանության հետ կապված հարցը որևէ կապ չունի երկրի քաղաքական իրավիճակի հետ։

Էլ Թավիլը ուշադրություն դարձրեց, որ ընկերության հետ պայմանագիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ամբողջ տեղեկությունը կարող է ստուգվել հետագայում այդ թեմայի շահարկումից խուսափելու համար։

«Սանիթեքը միջազգային կազմակերպություն է, որը միջազգային ստանդարտներով է աշխատում և ոչ մի կապ չունի քաղաքական կամ այլ գործիչների հետ», — ասաց նա։

Նա նշեց, որ «Սանիթեքն» ավելի քան 14 միլիոն դրամ է ներդրել երկրում ու սաբոտաժի չի գնա, որովհետև չի ուզում կորցնել իր ներդրումները։

Ավելին` «Սանիթեքն» ուզում է ևս 7 միլիոն եվրոյի ներդրում անել։ Այժմ բանակցում են Merсedes-ի հետ, որպեսզի ամբողջությամբ փոխեն ավտոպարկն ու կարգի բերեն այն։ Սակայն դա տեղի կունենա ընտրություններից ու նոր քաղաքապետի հետ բանակցելուց հետո։

Ընկերությունը խորհուրդ տվեց քաղաքապետարանին իրենց տուգանքից բյուջե գնացած գումարով աղբամաններ գնել ու տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք` սեպտեմբերի սկզբին «Սանիթեքին» կրկին տուգանել էին 12 միլիոն 967 հազար դրամով։

Снятый на телефон мусор в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի աղբային ճգնաժամը. «Սանիթեքին» մեղադրում են հեքիաթներ պատմելու համար

«Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, բայց խնդիրների ենք բախվում։ Պատրաստ ենք համագործակցել երկրի նոր ղեկավարության հետ ու հույս ունենք, որ աղբահանության նոր ծրագիր կընդունվի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում», — ասաց Էլ Թավիլը։ Նա կոչ արեց մարդկանց ավելի պատասխանատվությամբ մոտենալ քաղաքի մաքրության պահպանմանը։

Ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Երևանում աղբահանության իրավունքը կարող են մասամբ կամ լիովին վերցնել «Սանիթեք» ընկերությունից։

Հուլիս-օգոստոս ամիսներին աղբահանությունը Երևանում պատշաճ ձևով չէր իրականացվում։ Իրավիճակը սրում էր անոմալ շոգը, որի հետևանքով աղբի կուտակման վայրերում սաստիկ գարշահոտություն էր տարածվում, վտանգավոր վարակների օջախներ էին ի հայտ եկել։ Հուլիսի վերջին ընկերությունը տուգանվեց 12 միլիոն դրամով ու հայտարարեց, որ հաշվի կառնի քաղաքապետարանի դիտողությունները։

Լրահոս
0