01:08 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Լիլին ու Հովիկը

Թաթոյանն էլ հաստատեց` Լիլին ու Հովիկը կշարունակեն ապրել Նիդեռլանդներում

© AFP 2018 / ex van Lieshout / ANP
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ Նիդեռլանդներից երկու հայ երեխաներին Հայաստան արտաքսելու թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՄԻՊ գրասենյակից:

Նիդեռլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով` արտաքսման որոշումը չեղարկվել է, և Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդեռլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։

Օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդեռլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հիշեցնենք, որ Հովիկի և Լիլիի մայրը` Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել։ Նա ՀՀ քաղաքացի է։ Երեխաները` 13-ամյա Հովիկն ու 12 տարեկան Լիլին, 10 տարի Նիդեռլանդներում են ապրել, երբեք Հայաստանում չեն եղել և նույնիսկ հայերեն չգիտեն։

Algemeen Dagblad-ը կապ է հաստատել Հովիկի և Լիլիի մոր հետ ու ձայնագրել երեխաների հետ նրա զրույցը։ «Թեթևություն եմ զգում», — խոստովանել է կինը։

Նշենք, որ հայ երեխաների հարցով զբաղվել է նաև օմբուդսմեն Արման Թաթոյանը, օրեր առաջ նա այդ թեման քննարկել է գործընկերոջ` Նիդեռլանդներում երեխաների իրավունքների պաշտպան Մարգրիտ Կլավերբոյերի հետ։

Ըստ թեմայի

Դատարանն ուզում է արտաքսել փոքրիկ հայերին. Հովիկն ու Լիլին երբեք Հայաստանում չեն եղել
Հայ երեխաների ճակատագիրը որոշված է. Նիդեռլանդների պետքարտուղարը նրանց թույլ տվեց մնալ

Գլխավոր թեմաներ